Սա բարեփոխում  չէ, այլ չարեփոխում. վարորդների բողոքի ակցիան ընդդեմ ԱՊՊԱ համակարգի փոփոխության (տեսանյութ)

ՀԵՏԵՎԵՔ ՄԵԶ Telegram-ՈՒՄ

Ավտովարորդների լիգայի տնօրենն ու մի շարք վարորդներ այսօր բողոքի ակցիա էին իրականացնում Հայաստանի ավտոապահովագրողների բյուրոյի դիմաց:

Նրանք դեմ են արտահայտվում ԱՊՊԱ համակարգում վերջերս տեղ գտած փոփոխություններին. «Սա բարեփոխում  չէ, այլ չարեփոխում, այսքան ժամանակ տեսել եք, որ մեր պետությունն ընդունի որևէ մի օրենք, որ ժողովրդի համար բարենպաստ լինի: Որ օրենքը, որ հակաժողովրդական է, ողջ կառավարությունը երկու ձեռքով կողմ է քվեարկում»-ասում են վարորդները:

Հիշեցնենք, որ ըստ փոփոխության ընթացիկ տարվա սեպտեմբերի 1-ից այլևս անհրաժեշտ չէ ԱՊՊԱ պայմանագրերում նշել ավտոմեքենան վարող անձանց (լիազորված տիրապետողներին): ԱՊՊԱ համակարգն անցնում է ապահովադիրների բոնուս-մալուս համակարգին: Այս դեպքում ավտոմեքենան կհամարվի պատշաճ ապահովագրված և ավտոմեքենայի սեփականատիրոջ կողմից կարող է վարման հանձնվել վարորդական իրավունք ունեցող ցանկացած անձի` առանց նրա համար հավելյալ ապահովագրավճար վճարելու:

Մանրամասները՝ ArmLur.am-ի տեսանյութում:




Լրահոս