Ես մի այսպիսի զգուշացում կանեի կամավորական ջոկատների հրամանատարներին` թող զբաղվեն իրենց կամավորականներով. Վովա Վարդանով

ՀԵՏԵՎԵՔ ՄԵԶ Telegram-ՈՒՄ

ԼՂՀ ՊԲ հայտարարություն էր տարածել, որ ժամը 12:15-ից սկսած, հակառակորդը 60 և 82 միլիմետրանոց ականանետերից արկակոծում է առաջնագծի հյուսիսարևելյան (Թալիշ և Յարըմջա) ուղղությամբ տեղակայված պաշտպանության բանակի մարտական դիրքերը: Հատկապես ինտենսիվ արկակոծության են ենթարկվում Յարըմջա գյուղի ուղղությամբ տեղակայված մարտական հենակետերը:

Այս առնչությամբ ArmLur.am-ը զրուցեց  Հետախուզա-դիվերսիոն առաջին խմբի հիմնադիր-հրամանատար Վովա Վարդանովի հետ:

-ԼՂՀ ՊԲ հայտարարությունից, ըստ Ձեզ, կարելի է ենթադրել, որ հակառակորդը կանցնի ռազմական լայնամասշտաբ գործողությունների:

-Արկակործում են, ականատանետերով են խփում, բազմիցս ասել եմ, որ թուրքերն աշնանը՝ սեպտեմբեր-հոկտեմբեր ամիսներին, եթե եղանակային պայմանները թույլ տան: Հիմա նոյմբերն է ու եղանակային պայմանները նրանց թույլ չեն տալիս իրենց նպատականերն իրականացնել:

Նրանց կանգնեցրել է ոչ միայն բնությունը, քանի որ տեղումներ չկան և ժամանակին կբացահայտվեն, այլ նաև մեր զինվորների պատրաստվածությունը:

Ապրիլին մենք պատրաստ էինք, ուղղակի ավելի քիչ էր, քան հիմա: Կարճ ասած չեմ կարծում, որ ապրիլյան դեպքերի կրկնություն տեղի կունենա, որովհետև ռազմական իշխանությունները հետևություններ են արել և դա չի սահմանափակվում միայն նրանով, ինչը մենք տեսնում ենք, կան որոշ փոփոխություններ, որոնք  ռազմական գաղտնիք են պարունակում:

-Վերջերս նաև բազմաթիվ քննարկումների առիթ դարձավ Վարդան Ավետիսյանի հայտարարությունը կամավորականների հավաքագրման մասին:

-Վարդան Ավետիսյանը, բացի պետական պաշտոնյա լինելուց, նաև ՀԿ-ի նախագահ է: Ես մի այսպիսի զգուշացում կանեի կամավորական ջոկատների հրամանատարներին, որ զբաղվեն իրենց կամավորականներով, ուղղակի կռվի դաշտ տանել այդ մարդկանց մեղք է, грех..: Հարկավոր է մարզել նրանց, կազմակերպչական աշխատանքեր տանել, ոչ թե թողնել վերջին օրվան:

Լիլիթ Շաբոյան




Լրահոս