Լևոն Ալթունյանն ընդունել է Սանկտ Պետերբուրգի փոխնահանգապետին

ՀԵՏԵՎԵՔ ՄԵԶ Telegram-ՈՒՄ

ՀՀ առողջապահության նախարար Լևոն Ալթունյանը հանդիպել է «Սանկտ Պետերբուրգի օրերը Երևանում» ծրագրի շրջանակում Հայաստան ժամանած Սանկտ Պետերբուրգի փոխնահանգապետ Օլգա Կազանսկայայի ղեկավարած պատվիրակությանը:

Օլգա Կազանսկայան Սանկտ Պետերբուրգի և պատվիրակության անունից շնորհավորել է Լևոն Ալթույանին նախարար նշանակվելու կապակցությամբ` վստահություն հայտնելով, որ ոլորտում լուրջ փոփոխություններ կիրականացվեն։ Նա միաժամանակ աջակցության պատրաստակամություն է հայտնել։

«Մենք այսօր համակարգում լուրջ փոփոխություների շեմին ենք, և իմ հիմնական խնդիրն այդ ամենը տնտեսական ճիշտ ռելսերի վրա դնելն է»,-ասել է նախարարը` շնորհակալություն հայտնելով աջակցության համար։

Հանդիպման մասնակիցները կարևորել են էլեկտրոնային առողջապահության ներդրման, դեղերի շրջանառության կարգավորման և մի շարք այլ ոլորտներում ՀՀ առողջապահության նախարարության և ՍանկտՊետերբուրգի նահանգի համագործակցությունը։

«Այնպես է ստացվել, որ առողջապահության ոլորտում այժմ առաջին պլան են մղվել ֆինանսավորման, կառավարման խնդիրները»,-ասել է ՕլգաԿազանսկայան` ընդգծելով, որ ֆինանսական միջոցներն առավել արդյունավետ ծախսելու նպատակով Ռուսաստանի Դաշնությունն այժմ լուրջ քայլեր է իրականացնում ինչպես դեղերի, այնպես էլ բժշկական սարքավորումների արտադրության ոլորտներում։

Հյուրերին ներկայացվել է դեղերի շրջանառության ոլորտում Հայաստանում իրականացվող քայլերը, այդ թվում` նոր դեղերի արտադրության հնարավորությունները։ Երկուստեք կարևորվել էԵվրասիական միության ընձեռած հնարավորություններիցառավելագույնս օգտվելու հանգամանքը։
ՕլգաԿազանսկայան, նշելով, որ Սանկտ Պետերբուրգում հպարտանում են հայազգինյարդավիրաբույժ Վիլեն Խաչատրյանով և էլի մի խումբ մասնագետներով` ընդգծել է աշխարհի հայ բժիշկների համախմբվածությունը` 4 տարին մեկ կազմակերպվող միջազգային համաժողովների շրջանակում։
Նա ներկայացրել է, որ պատվիրակության բժիշկները հանդիպումներ են ունեցել հայ գործընկերների հետ, համատեղ վիրահատություններ, քննարկումներ են իրականացրել։ Այսօր նրանք այցելել են Գյումրի հիվանդներին խորհրդատվություն և բժշկական օգնություն տրամադրելու համար։

ՍանկտՊետերբուրգիփոխնահանգապետի հետ քննարկվել են համագործակցության հետագա զարգացման հնարավորությունները։

Հանդիպմանը մասնակցել են Հայաստանի Հանրապետությունում Ռուսաստանի Դաշնության Արտակարգ և լիազոր դեսպան Իվան Վոլինկինը, «Սանկտ Պետերբուրգի պարտադիր բժշկական ապահովագրության տարածքային հիմնադրամ» պետական հաստատության տնօրեն Ալեքսանդր Կուժելը, ՀՀ առողջապահության նախարարի տեղակալ Սերգեյ Խաչատրյանը, այլ պաշտոնյաներ։




Լրահոս