Թո՛ղ ձեզանից յուրաքանչյուրն ինքն իրեն ու Ծառայությանը տեսնի զարգացման և առաջընթացի մեջ. Արմեն Հարությունյան

ՀԵՏԵՎԵՔ ՄԵԶ Telegram-ՈՒՄ

Այսօր՝ նոյեմբերի 11-ին, ՀՀ գլխավոր հարկադիր կատարողի ժամանակավոր պաշտոնակատար Արմեն Հարությունյանը կատարել է իր հերթական մարզային այցելությունը և աշխատանքային խորհրդակցություն անցկացրել Ծառայության Կոտայքի մարզային բաժնում, եղել նաև Կոտայքի մարզային բաժնի Աբովյանի և Եղվարդի բաժանմունքներում:

Ծառայության ղեկավարը տեղում ծանոթացել է Կոտայքի մարզային բաժնի խնդիրներին, հարկադիր կատարողների աշխատանքային պայմաններին, լսել նրանց կողմից բարձրաձայնված հարցերը: Ի թիվսկատարողական տարբեր վարույթների շրջանակներում քննարկված այլ հարցերի՝Արմեն Հարությունյանն անդրադարձել է նաև Կոտայքի մարզային բաժնի աշխատակիցների ծառայողական հաջողություններին ու ձեռքբերումներին: Կառույցի ղեկավարը խոսել է Ծառայության որդեգրած քաղաքականության մասինև ներկայացրել զարգացման այն ուղինուտեսլականը, որն առանցքային է համարում, և որը ժամանակին համընթաց առաջնահերթ հրամայական է:

«Ձեզանից յուրաքանչյուրի հաջողությունը նաև Ծառայության հաջողությունն է, ինչն առաջին հերթին պայմանավորված է բոլորիս բարեխիղճ, հետևողական ու սրտացավ աշխատանքով։ Պետք է քաջ գիտակցենք և գնահատենք Ծառայության տեղն ու դերը պետական մարմինների համակարգում։ Թո՛ղ ձեզանից յուրաքանչյուրն ինքն իրեն ու Ծառայությանը տեսնի զարգացման և առաջընթացի մեջ»,-ընդգծել է Ծառայության ղեկավարը՝ շեշտելով, որ հարկադիր կատարողի բարդ և պատասխանատու աշխատանքը ենթադրում է նաևհանդուրժողականություն և զսպվածություն։




Լրահոս