Թրամփը պատմել է Պուտինից ստացած «հիանալի» նամակի մասին

ՀԵՏԵՎԵՔ ՄԵԶ Telegram-ՈՒՄ

ԱՄՆ նորընտիր նախագահ Դոնալդ Թրամփը The Wall Street Journal-ի հարցազրույցում ասել է, որ հեռախոսազրույց է ունեցել և ուղերձներ է ստացել համաշխարհային մի շարք առաջնորդներից:

Նրա խոսքով՝ շփում չի եղել միայն Չինաստանի նախագահ Սի Ցզինփինի հետ:

Թրամփը հավելել է, որ նա «հիանալի» նամակ է ստացել ՌԴ նախագահ Վլադիմիր Պուտինից:

Նա նաև նշել է, որ մոտ ժամանակներս հեռախոսազրույց կունենա Պուտինի հետ:

Ավելի վաղ ՌԴ Պետդումայի միջազգային հարցերով կոմիտեի ղեկավար Ալեքսեյ Պուշկովը հայտարարել էր, որ Պուտինն ու Թրամփը կհանդիպեն:




Լրահոս