
Մյունխենի «Բավարիայի» չիլիացի կիսապաշտպան Արտուրո Վիդալը ցանկանում է վերադառնալ Թուրինի «Յուվենտուս», տեղեկացնում է Calciomercato.it-ը:
29-ամյա ֆուտբոլիստը չի ստանում բավարար խաղային ժամանակ գերմանական ակումբում և հաղորդել է Իտալիայի չեմպիոնի պաշտպան Պատրիս Էվրային, որ կցանկանար վերադառնալ «Յուվենտուս»:
Վիդալը թուրինցիների կազմում է հանդես եկել 2011-ից 2015 թվականներին: