Տարիներ շարունակ ինքս եմ այդ միտքը հայտնել. Բաբկեն Պիպոյանը` Կարեն Կարապետյանի «շանտղություն» արտահայտության մասին

ՀԵՏԵՎԵՔ ՄԵԶ Telegram-ՈՒՄ

ՀՀ վարչապետ Կարեն Կարապետյանը գյուղատնտեսական մթերքների արտադրությամբ և վերամշակմամբ զբաղվող մի շարք ձեռնարկությունների ներկայացուցիչների հետ հանդիպման ժամանակ քննարկվել է գյուղատնտեսության ոլորտում առկա խնդիրներն ու զարգացման ուղիները:

Անդրադառնալով սննդամթերքի անվտանգության և որակի ապահովման խնդրին՝ Կարապետյանը նշել էր, որ Սննդամթերի անվտանգության պետական ծառայության պետի փոփոխություն էր եղել, որից պահանջվում էր խիստ վերահսկողություն իրականացնել ոլորտում:

«Ուղղակի դա «շանտղություն է», որ մենք թույլ ենք տալիս կամ չենք հետևում՝ մեր երեխան, մեր հարսը, մեր աղջիկն ինչ են ուտում»,- ասել էր վարչապետը:

Այս առնչությամբ  ArmLur.am-ը զրուցեց «Իրազեկ ու պաշտպանված սպառող» ՀԿ նախագահ Բաբկեն Պիպոյանի հետ: Վերջինս  մեզ հետ զրույցում նշեց. «Սնունդ կեղծելը, վտանգավոր մթերք թողարկելը, վտանգավոր մթերքի նկատմամբ անտարբեր լինելը «շանտղություն է», ես այս միտքը գնահատում եմ 100%-ով, ինքս համամիտ եմ այս մտքի հետ: Տարիներ շարունակ ինքս եմ այդ միտքը հայտնել, վարչապետի հանդիպման ժամանակ իրենից լսել էի, մինչև որ մնացածները լսեցին»:

Բաբկեն Պիպոյանի գնահատմամբ՝ միտքն ինքնին լավն է. «Ես տարիներ շարունակ ասել եմ, որ սննդամթերքի անվտանգությունն այնքան նուրբ և փակ ոլորտ է, եթե մենակ մասնագիտական գործառույթային պրոֆեսիոնալիզմ չապահովվի ՝ իրական արդյունքներ մենք չենք կարողանալու ապահովել»:

Իսկ, թե ի՞նչ գործիքներով, ի՞նչ մասնագիտական կամքով և կարողություններով այս խնդրին լուծում կտրվի, Բաբկեն Պիպոյանը գնահատականներ չտվեց, նշելով` դեռ վաղ է. «Ինչ է պետք, և ինչպես կարող ենք հասկանալ մենք շանս ունենք,  համենայնդեպս,  այսպիսի որոշումով, թե ոչ:  Դա կլինի ԶԼՄ ներկայացուցիչ, ուղղակի սպառող կամ ՀԿ-ի ներկայացուցիչ: Իրեն պետք է համարել, ոչ թե վերահսկող կառույցին մրցակից կառույց կամ վերհսկող կառույցի քննադատ կառույց, այլ ինքը պետք է իրեն համարի վերահսկող կառույցին կոլեգա: Եվ այս կոլեգա համարելու պրոցեսը, ոչ թե պետք է գա մեզնից, այլ պետք է գա պետական լիազոր մարմնից»:

Ըստ նրա՝ միայն այս ձևով է հնարավոր ստանալ վերահսկողություն, հակառակ պարագայում կտեսնենք խնդիր. «Հետո կասենք բա ինչի չեք անում գործ, իրանք էլ կասեն դե գիտեք մենք ոնց կանենք ամեն ինչ: Առաջին հայացքից կթվա, որ իրենց ասածի մեջ տրամաբանություն կա, բայց իրականում սա ամենամեծ մոլորությունն է, որը հաճախ է պատկան կառույցը փորձել հրամցնել հասարակությանը, քանզի աշխարհի որևէ երկրում վերահսկողությունը օնլայն ռեժիմով չի և ընդհանրապես դրանց համապատասխան գործիքներն են դրանց, որպեսզի ամենօրյա վերահսկողություն լինի»:

Վերջինիս դիտարմամբ՝ եթե այս  ուղղությամբ քայլեր արվեն, իսկ դրանք շատ արագ են լինում կամ մնում անտեսանելի, ապա հույսեր և շանսեր կան:

«ՀՀ վարչապետը շատ ավելի կոշտ դիրքորոշում հայտնեց կեղծողների նկատմամբ,  քան նախորդներն էին հայտնում»,-ասաց նա:

Իսկ մեր այն հարցին, թե որևէ ծրագիր մշակում են վարչապետին ներկայացնելու համար Պիպոյանն ասաց. «Ասեմ անկեղծ, ոչ միայն չեմ մշակում, ավելին ասեմ, չեմ էլ պատրաստվում մշակել, որովհետև այս ամեն ինչը ոչ միայն մշակած և այլ վաղուց արդեն հրապարակված կա: Այսինքն՝  մենք նոր բան մշակելու, համենայնդեպս, այսօր բան չունենք»:

Նրա խոսքով ՝ կարելի է ասել, որ այս կառույցի համար առնվազն երեք տարվա անելիք՝  վաղուց ոչ միայն մշակվել,  այլ նաև հանրայնացվել է:

Լիդա Եղիազարյան




Լրահոս