Հարց քաղաքացիներից` ծնողական իրավունքից զրկումը արդյո՞ք ծնողներին չի ազատում իրենց երեխային պահելու պարտավորությունից

ՀԵՏԵՎԵՔ ՄԵԶ Telegram-ՈՒՄ

ՀԱՐՑ. Ես ուզում եմ իմանալ՝ ծնողական իրավունքից զրկումը արդյո՞ք ծնողներին չի ազատում իրենց երեխային պահելու պարտավորությունից:

Լուիզա Մանուկյան (38 տարեկան, տնային տնտեսուհի)

ՊԱՏԱՍԽԱՆ. Երեխան պահպանում է բնակելի տարածքի սեփականության կամ բնակելի տարածքի օգտագործման իրավունքը, ինչպես նաեւ ծնողների եւ բարեկամների հետ՝ հարազատության փաստով հիմնավորված, պահպանում է գույքային իրավունքները, այդ թվում ժառանգություն ստանալու իրավունքն անկախ հանգամանքից, որ նրա ծնողներից մեկը, կամ երկուսն էլ զրկված են ծնողական իրավունքից: Ծնողական իրավունքների վերականգնումը հնարավոր է, եթե ծնողը կամ ծնողները փոխել են վարքագիծը, ապրելակերպը, երեխայի դաստիարակության հանդեպ վերաբերմունքը եւ եթե չի հակասում երեխայի շահերին: Ծնողական իրավունքների վերականգնման գործերը վերանայվում են հոգաբարձության եւ խնամակալության մարմինների մասնակցությամբ: Տասը տարին լրացած երեխայի նկատմամբ ծնողական իրավունքների վերականգնումը հնարավոր է միայն նրա համաձայնությամբ: Ծնողական իրավունքների վերականգնում չի թույլատրվում, եթե երեխան որդեգրված է, եւ դա չեղյալ հայտարարված չէ:

Ձեր իրավախորհրդատու փաստաբանական ընկերություն

«ԺՈՂՈՎՈՒՐԴ». Տեղեկացնենք, որ 2013թ. որդեգրման ենթակա են եղել 103 երեխաներ, որոնցից միայն 5-ն են երկկողմանի ծնողազուրկ: Երեխաներից 17-ի երկու ծնողներն էլ կենդանի են, 27-ը միայնակ մոր երեխաներ են, 1-ի ծնողները դատական կարգով զրկված են ծնողական իրավունքներից:




Լրահոս