Ադրբեջանը որևէ արդյունքի, որևէ փոխզիջման կամ երևակայական բաների չի կարող հասնել. ԼՂՀ պատգամավոր

ՀԵՏԵՎԵՔ ՄԵԶ Telegram-ՈՒՄ

Պաշտոնական Բաքուն հայկական կողմին կրկին սպառնում է նոր պատերազմով։ Շաբաթավերջին Ֆիզուլիի շրջան կատարած իր այցի ընթացքում Ադրբեջանի նախագահ Իլհամ Ալիևը մի շարք ելույթներ է ունեցել նախ զինվորականների հետ հանդիպմանը, ապա նաև Ֆիզուլիի բնակիչների և ամեն անգամ շեշտել, որ «Ադրբեջանը վերադարձնելու է իր տարածքներն այնպես, ինչպես վերադարձրեց Լելե Թեփեն»:

Սահմանային իրավիճակի սրման շուրջ ArmLur.am-ը զրուցեց ԼՂՀ ԱԺ «Հայրենիք» խմբակցության պատգամավոր Ռուդիկ Հյուսնունցի հետ: Վերջինս ասաց, որ արդեն իսկ սովորական դարձած արտահայտություններ են. « Ոչ մի առնչություն չունի մեր անկախության հետ: Մենք գնում ենք առաջ կառուցելու մեր պետականությունը, ամրացնելով մեր սահմանները»:

Ըստ նրա՝ եթե Ադրբեջանը նմանատիպ հոխոռտանքներով կարող է իր նպատակին հասնելու համար եզրեր գտնել, ապա նրանց ջանքերն ապարդյուն են:

«Մինչև Լեռնային Ղարաբաղի Հանրապետությունը չնստի բանակցային սեղանին, Ադրբեջանը որևէ արդյունքի, որևէ փոխզիջման կամ երևակայական բաների չի կարող  հասնել»,-հավելեց նա:

Լիդա Եղիազարյան




Լրահոս