Կասկածից վեր է` մեդիա մոնիթորինգը մեր օրերում կարևոր խնդիր է լուծում: Վերջին տարիներին տեխնոլոգիական առաջընթացը նոր հնարավորություններ է ստեղծել նոր մեդիա կրիչների համար: Նորագույն տեխնոլոգիաներից օգտվում են նաև մեդիա մոնիթորինգ իրականացնողները: Թեմայի վերաբերյալ ArmLur.am-ը զրուցել է Actual Company ՍՊԸ-ի հիմնադիր Տարոն Պարսամյանի հետ:
-Կես տարուց ավել արդեն գործարկել եք մեդիա մոնիթորինգի ավտոմատացված ու կիսաավտոմատացված ծառայություններ թողարկող Actual Monitoring համակարգը, ովքե՞ր են մեր երկրում հետաքրքրվում նման ծառայություններով, ի՞նչ պահանջներ ունեն սպառողները:
-Բնականաբար մեծ թիվ են կազմում պետական ու մասնավոր խոշոր կազմակերպությունների մամուլի պատասխանատուները: Անհատ բաժանորդները հիմնականում օգտվում են ավտոմատցված գործիքից` բանալի բառերի հիման վրա լրատվական հոդվածներ որսացող համակարգից: Խոշոր կառույցներին հետաքրքրում են խորքային փաթեթներ` գրաֆիկական վերլուծություններ, կոնտենտ անալիզ, միտումների, ռիսկերի գնահատում: Լայն հաշվով մեր ծառայությունները էլաստիկ են, ցանկացած գործընկերոջ համար կարող ենք ինդիվիդուալ առաջարկներ ներկայացնել տպագիր ու էլեկտրոնային մամուլում, սոցիալական ցանցերոմ ու TV-ում:
-Մեդիա մոնիթորինգը կոնֆիդենցիալություն պահանջող ոլորտ է, ինչպե՞ս եք զուգահեռ աշխատում տարբեր ֆիրմաների ու անհատների հետ:
-Մենք ոչ մի դեպքում չենք մասնակցում մեդիա կոնտենտի պատրաստման աշխատանքներին: Ներկայացնում ենք փաստեր, թվեր: Գործընկերներին հետաքրքրող թեմաների մասին տեղեկատվությունը պահվում է խիստ գաղտնի: Բացի սպառողակենտրոնության ու բարոյականության սկզբունքներից, այստեղ ունենք նաև բիզնես շահեր: ՀՀ-ն այնպիսի երկիր է, որտեղ երկու անգամ տեղեկատվություն շրջանառես բոլորը կտեղեկանան և մյուս անգամ չեն օգտվի այդ ծառայություններից:
-Ի՞նչ նոր ծառայություններ կարելի է սպասել առաջիկայում:
-Այո, մեր կազմակերպությունն ունի կարճաժամկետ ու երկարաժամկետ պլաններ` ըստ նախապես մշակված նախագծի աստիճանաբար նոր պրոդուկտներ կթողարկենք: Եթե առաջին մի քանի ամսում խնդիր էր դրված որոշակի թվով ավտոմատացված փաթեթներ վաճառել, այսօր արդեն մեր գործըներների շարքում գնալով ավելանում են կիսաավտոմատացված, խորքային փաթեթներից օգտվողները: Առաջիկայում մի հետաքրքիր պրոդուկտ կթողարկենք, որը նորություն է ՀՀ մեդիա մոնիթորինգային շուկայում: Պրոդուկտը նախատեսված կլինի 2017 թվականի խորհրդարանական ընտրությունների պատգամավորական ցուցակներով հետաքրքրվող անձանց ու կազմակերպությունների համար: