Նախարարությունը կստուգի պետական մարմիններին ամրացված անշարժ գույքի վիճակը

ՀԵՏԵՎԵՔ ՄԵԶ Telegram-ՈՒՄ

ՀՀ տարածքային կառավարման եւ ենթակառուցվածքների նախարարությունը մտադիր է մոնիթորինգ իրականացնել պետական մարմիններին ամրացված կամ անհատույց օգտագործման իրավունքով հանձնված պետական սեփականություն հանդիսացող անշարժ գույքի օգտագործման վիճակի վերաբերյալ։

Այս առիթով առաջիկայում ստեղծվելու է անշարժ գույքի մոնիթորինգի համակարգ, որը մինչ օրս գոյություն չունի եւ որի պատճառով չի կատարվել անշարժ գույքի օգտագործման արդյունավետության գնահատում։ Նախարարությունում հույս ունեն, որ այս մշտադիտարկման արդյունքում պարզ կդառնա անշարժ գույքի վիճակը, կբացահայտվեն տեղ գտած բացթողումները, թերությունները, օգտագործողի կողմից կատարված խախտումները:

Ս.Հ.




Լրահոս