
Ես երեք, երեքուկես տարի այս ամբիոնից անընդհատ բարձրաձայնել եմ զինծառայողների և նրանց ընտանիքի անդամների սոցիալական ապահովության մասին օրենքի արմատական վերանայման խնդիրը և միշտ եղել եմ այն կարծիքի, որ դա ոչ թե մի պատգամավորի հարցն է, այլ կառավարության հետ աշխատանքի ու հաշվարկի խնդիր: ԱԺ-ում ՀՀ պաշտպանության նախարար Վիգեն Սարգսյանին հարց ուղղելիս այս մասին նշեց ՀԱԿ խմբակցության պատգամավոր Գագիկ Ջհանգիրյանը:
«Ուզում եմ սա դիտարկել այդ խնդրի մասնակի լուծմանն ուղղված նախագիծ: Ես չեմ կարող դեմ լինել, որ նրանք փոխհատուցում ստանան: Բայց այս նախագծում իրավաբանական սխալ ձևակերպումներ կան, որոնք բերելու են լուրջ խնդիրների», – նշեց նա:
Մանրամասները` տեսանյութում: