Beeline-ը մասնակցեց Business & HR Forum 2016 –ին

ՀԵՏԵՎԵՔ ՄԵԶ Telegram-ՈՒՄ

14 նոյեմբերի 2016, Երևան. Հայաստանում Beeline-ը մասնակցեց նոյեմբերի 12-ին կայացած Business & HR Forum 2016 –ին, որի կազմակերպիչն է հանդիսանում Global Media Lab–ը։

Ֆորումի շրջանակում ելույթի խոսքով հանդես եկավ ՄՌ կառավարման և կազմակերպական զարգացման տնօրեն Մարինե Գալստյանը, ով ներկայացվեց ընկերության պատմությունը, կորպորատիվ մշակույթը, որդեգրված արժեքները, ընկերության աշխատակիցների համար մշակված փոխհատուցումների ծրագրերը և արտոնությունների գրավիչ փաթեթները: Ելույթի ընթացքում ներկայացվեց նաև «3-րդ սերունդ» երիտասարդ սերնդի զարգացմանն ու աջակցմանն ուղղված ստաժավորման ծրագիրը, որը հնարավորություն է տալիս ավելի քան 100 ուսանողների անցնել իրենց ուսումնաարտադրական պրակտիկան Beeline-ի զանազան ստորաբաժանումներում:

Անդրադարձ կատարվեց նաև HR ոլորտում լայն ճանաչում ունեցող Beeline Կորպորատիվ Համալսարանին, որը Ընկերության աշխատակիցների համար անցկացնում է նորարար տեխնոլոգիաներին համահունչ ուսուցման ծրագրեր/թրեյնինգներ:

«Շատ ուրախ եմ, որ նման ֆորումի անցկացումն ավանդույթ է դառնում Հայաստանում, հնարավորություն ընձեռելով մասնակիցներին լինել քաջատեղյակ Մարդկային ռեսուրսների զարգացման միտումներին: Մեծ հպարտությամբ ուզում եմ նշել, որ մեկ անգամ ևս համոզվեցինք, որ Beeline Հայաստանում արդեն իսկ կիրառվում են և առկա են ներկայացվող գործիքների և մոտեցումների գերակշռող մասը, և դրանք աշխատում են ի շահ մեր թիմի և բաժանորդների», – նշեց Հայաստանում Beeline-ի Մարդկային ռեսուրսների կառավարման և կազմակերպական զարգացման տնօրեն Մարինե Գալստյանը:

Նշենք, որ Business & HR Forum 2016-ին մասնակցեցին տարբեր ոլորտներ ներկայացնող ավելի քան 50 ընկերություններ, որի շրջանակում ելույթներով հանդես եկան 30 – ից ավել ընկերության ղեկավարներ:

* * *
«ԱրմենՏել» ՓԲԸ-ն (Beeline ապրանքանիշ) հանդիսանում է «ՎիմպելԿոմ» ընկերությունների խմբի մի մասը: «ՎիմպելԿոմ»-ը հանդիսանում է աշխարհի խոշորագույն ինտեգրված օպերատորներից մեկը, որը գործում է աշխարհի 14 երկրում, իսկ գլխամասային գրասենյակը գտնվում է Ամստերդամում:

Ընկերությունների խումբն ընդգրկում է մի շարք հեռահաղորդակցության ընկերություններ, որոնք մատուցում են ինչպես անլար և ամրակցված կապի տեխնոլոգիաների լայն շրջանակի վրա հիմնված ձայնային կապի ու տվյալների հաղորդման, այնպես էլ լայնաշերտ ինտերնետ հասանելիության ծառայություններ ավելի քան 200 միլիոն բաժանորդի՝ Ռուսաստանում, Ուկրաինայում, Ղազախստանում, Ուզբեկստանում, Տաջիկստանում, Հայաստանում, Վրաստանում, Ղրղզստանում, Լաոսում, Ալժիրում, Բանգլադեշում, Պակիստանում, Զիմբաբվեում, Իտալիայում: «ՎիմպելԿոմ»-ը ծառայություններ է մատուցում ամբողջ աշխարհում` շուրջ 740 մլն. ընդհանուր բնակչությամբ տարածքներում: «ՎիմպելԿոմ» խմբի ընկերությունները ծառայություններ են մատուցում «Beeline», «Киевстар», «Wind», «Infostrada», «Mobilink», «Banglalink», «Telecel» և «Djezzy» ապրանքանիշերի ներքո: 2015թ. սեպտեմբերի 30-ի դրությամբ ընկերության բաժանորդների թիվը կազմում էր 217 միլիոն: “ՎիմպելԿոմ”-ի բաժնետոմսերը շրջանառվում են NASDAQ բորսայում VIP նշումով: Մանրամասներին կարելի է ծանոթանալ www.vimpelcom.com կայքում:

Մանրամասն տեղեկությունների համար դիմել`
Հասարակայնության հետ կապերի ծառայություն`
Տաթև Այրումյան Գրիգորի Յուրին
+ 37410 549488 + 37410 28 60 82
[email protected] [email protected]




Լրահոս