Եթե իմն է, ես Ձեզ հյուր եմ հրավիրում. իմ գումարները գնալով նվազել են. Արթուր Գևորգյանը` ԱՄՆ-ում առանձնատներ ունենալու մասին (տեսանյութ)

ՀԵՏԵՎԵՔ ՄԵԶ Telegram-ՈՒՄ

Պետք է տոկոսային հարաբերությամբ լիներ, այսինքն`քիչ աշխատավարձ ստացողը կվճարի քիչ, շատ ստացողը` շատ: Լրագրողների հետ զրույցում, անդրադառնալով 1000-ական դրամներ տալու որոշմանը, այս մասին նշեց ԱԺ ՀՀԿ պատգամավոր Արթուր Գևորգյանը:
Անդրադառնալով իր` ԱՄՆ-ում առանձնատներ գնելու մասին լուրերին` Գևորգյանը նշեց. «Ըստ փաստաթղթերի կարող եմ տալ, որ երեսուն անվանական գույք կա Գևորգյան Արթուրի անունով: Եթե իմն է, ես Ձեզ հյուր եմ հրավիրում: Ընտրությունները մոտենում են, ես հասկանում եմ, որ խարդավանքների հոտ է գալիս: Ես քսան տարի մեծ սպորտում եմ եղել, եթե մարդիկ կան, որ նախանձում են, ես ցանկանում եմ, որ իմ անցած ճանապարհով անցնեն»:

Հարցին` Դուք Ձեզ տեսնում եք հաջորդ խորհրդարանում, երբ չկա այլևս մեծամասնական համակարգ, նա նշեց. «Որոշումն առաջին հերթին իմն է, ապա համաձայնացնում ես քո կուսակցության հետ: Ավելի շատ դա մեծամասնական է, երբ որ Ձեր անվան դիմաց են քվեարկում, դա ինչ է, եթե ոչ մեծամասնական ընտրակարգ»:

Մանրամասները` ArmLur.am-ի տեսանյութում:




Լրահոս