
ՌԴ ԱԳՆ-ն Վրաստան-ՆԱՏՕ այս տարվա ընթացքում արդեն երրորդ անգամ անցկացվող զորավարժությունները տարածաշրջանում անկայունության համար սպառնալիք է անվանել, փոխանցում է Gazeta.ru-ն՝ հղում անելով ՌԴ ԱԳՆ կայքին:
«Ռուսաստանը լուրջ սպառնալիք է տեսնում այդ զորավարժություններում: Իր անհանգստության մասին բազմիցս հայտարարել են Վրաստանի այլ հարևաններ՝ Աբխազիան և Հարավային Օսիան»,-ասվում է ԱԳՆ հաղորդագրության մեջ:
ՌԴ արտաքին քաղաքականության գերատեսչությունում պարզաբանել են, որ դա նաև բարդացնում է ռուս-վրացական հարաբերությունների վերականգնման գործընթացը:
Ավելի վաղ Պենտագոնում հայտնել էին, որ Ռուսաստանը ցանկանում է պառակտել ՆԱՏՕ-ի միասնությունը: