
Ադրբեջանի զինված ուժերի լայնամասշտաբ զորավարժությունների շրջանակներում Նախիջևանում «տագնապ» ազդանշանով ոտքի է հանվել ադրբեջանական բանակի համազորային միավորումը, գրում են ադրբեջանական ԶԼՄ-ները:
Ադրբեջանի պաշտպանության նախարարության մամուլի ծառայության հաղորդմամբ՝ զորավարժություններ են անցկացվում մարտական տեղակայման շրջաններում՝ պրոֆեսիոնալիզմի մակարդակի բարձրացման նպատակով:
Ինչպես նաև տեղաբաշխվել են բժշկական ստորաբաժանումները: