Beeline-ը պարգևատրեց «Neo Max» խաղարկության հաղթողներին

ՀԵՏԵՎԵՔ ՄԵԶ Telegram-ՈՒՄ

Beeline-ը Կ. Դեմիրճյանի անվան մարզահամերգային համալիրում նոյեմբերի 12-ին անցկացրեց «Neo Max» խաղարկություն, որի շրջանակում խաղարկվեցին մի շարք թանկարժեք նվերներ:
Խաղարկությանը մասնակցեցին բոլոր նրանք, ովքեր միացել են Neo Max ծառայությունների փաթեթին «Ստեղծիր քո Neo-ն» ֆոտոմրցույթից ստացած հատուկ կտրոններով, ինչպես նաև նրանք, ովքեր սեպտեմբերի 16-ից մինչև նոյեմբերի 1-ը ընկած ժամանակահատվածում միացել են Neo Max ծառայությունների փաթեթին Beeline վաճառքի և սպասարկման գրասենյակներում:
Neo Max խաղարկությունն ուղեկցվել է հատուկ շոու ծրագրով, որի ընթացքում խաղարկվել են iPhone 6S սմարթֆոններ, սմարթ ժամացույցներ, Beeline Smart սմարթֆոններ, Wi-Fi ազդանշանը հզորացնող սարքեր:

Խաղարկության արդյունքում Ա. Մանջարյանը և Մ. Ասլանյանը շահել են iPhone 6S սմարթֆոններ, Ռ. Դումիկյանը, Ա. Հարությունյանը և Հ. Նավոյան Samsung Gear Fit սմարթ ժամացույցներ։ Բոլոր հավաքվածները ստացել են հատուկ հուշանվերներ և փափուկ խաղալիքներ Beeline-ի կողմից:
«Շնորհավորում և շնորհակալություն եմ հայտնում «Neo Max» խաղարկության բոլոր մասնակիցներին։ Neo ծառայությունը յուրահատուկ փաթեթային առաջարկ է, որը բաժանորդներին հնարավորություն է տալիս միաժամանակ օգտվել մի քանի ծառայություններից և վճարել մեկ միասնական հաշիվ` ընդամենը լիցքավորելով բջջային հեռախոսահամարը։ Նման բացառիկ առավելությունը «Neo» անվանումը դարձրել է պարզ, հարմար և միասնական ծառայության խորհրդանիշ», – նշեց Հայաստանում Beeline-ի Գլխավոր տնօրեն Անդրեյ Պյատախինը։
Նշենք, որ լրացուցիչ տեղեկատվություն կարող եք ստանալ www.beeline.am կայքում, հաղորդագություն ուղարկելով Facebook սոցիալական ցանցում Beeline Armenia պաշտոնական էջին, զանգահարելով 0611 անվճար համարին կամ մոտակա Beeline գրասենյակում: «Neo Max» ծառայությունների փաթեթին կարելի է միանալ Beeline գրասենյակներում:




Լրահոս