
Լոնդոնի «Չելսի»-ն մտադիր է իր նախկին ֆուտբոլիստ Ֆրենկ Լեմպարդին պաշտոն առաջարկել ակումբում:
The Telegraph-ը հայտնում է, որ 2017 թվականի համար չի երկարաձգի պայմանագիրը ամերիկյան «Նյու Յորք Սիթի»-ի հետ և կհեռանա դեկտեմբերին:
Նշենք, որ Լեմպարդը ՄԼՍ է տեղափոխվել 2015 թվականին անգլիական «Մանչեսթեր Սիթիից»: «Չելսի»-ն Լեմպարդին տեսնում է կամ թիմի մարզիչներից մեկի պաշտոնում կամ ակումբի դեսպանի դերում: