Հարց քաղաքացիներից` նպատակային ուսուցմամբ ուսանողն ի՞նչ պարտավորություն ունի

ՀԵՏԵՎԵՔ ՄԵԶ Telegram-ՈՒՄ

ՀԱՐՑ. Ես ուզում եմ իմանալ՝ նպատակային ուսուցմամբ ուսանողն ի՞նչ պարտավորություն ունի:

Մելինե Խաչատրյան (46 տարեկան, տնային տնտեսուհի)

ՊԱՏԱՍԽԱՆ. Տեղեկացնում ենք, որ Հայաստանի Հանրապե¬տու¬թյան՝ նպատակային ուսուցմամբ ուսանող քաղաքացիների համար պետությունը երաշխավորում է պետական բարձրա¬գույն ուսումնական հաստատություններում մրցութային կարգով անվճար բարձրագույն եւ հետբուհական կրթություն ստանալու իրավունք: Այս դեպքում մրցու¬թային ընդունելությունն իրականացվում է ընդհանուր մրցույթից առանձ¬նացված՝ համաձայն Հայաստանի Հանրապետության կառավարության որոշմամբ հաստատ¬ված կարգի: Նպատակային ուսուցմամբ ընդունված ուսանողի հետ կնքված պայմա¬նագրում պարտադիր ամրագրվում է նաեւ հետեւյալ պայմանը. ուսանողը ավարտե¬լուց հետո՝ առնվազն 3 տարի ժամկետով, Հայաստանի Հանրապետության կառա¬վա¬րության սահմանած կարգով գործուղվում է աշխատելու ուղեգրող կազ¬մա¬կեր¬պության նախատեսած վայրերում:
Այս պայմանը չկատարելու դեպքում շրջա¬նա¬վար¬տը Հայաստանի Հանրապետության կառավարության սահմանած կարգով եւ ժամ¬կետ¬ներում պարտավոր է փոխհատուցել ուսումնառության տարիների համար Հայաս¬տանի Հանրապետության պետական բյուջեից տրամադրված ուսանողական նպաստի ձեւով ուսման վճարի լրիվ փոխհատուցման չափի եւ պետական կրթաթոշակի չափի հանրագումարի կրկնապատիկը:

Հայաստանի Հանրապետության կրթության եւ գիտության նախարարություն

«ԺՈՂՈՎՈՒՐԴ». Ավելացնենք, որ 2015թ. դրությամբ ՀՀ մարզերից գործուղված եւ նպատակային ուսուցմամբ սովորող ուսանողների թիվը Հայաստանի բուհերում կազմել է 114: Նրանք սովորել են 6 բուհերում՝ Երեւանի Մ. Հերացու անվան պետական բժշկական համալսարանում, Խ. Աբովյանի անվան հայկական պետական մանկավարժական համալսարանում, Վ. Բրյուսովի անվան պետական լեզվաբանական համալսարանում, Հայաստանի պետական ագրարային համալսարանում, Կոմիտասի անվան պետական կոնսերվատորիայում եւ Վանաձորի պետական մանկավարժական համալսարանում:




Լրահոս