«Մանչեսթեր Յունայթեդ»-ի և Անգլիայի հավաքականի հարձակվող Ուեյն Ռունին Իսպանիայի հավաքականի դեմ ընկերական խաղից առաջ հեռացված է եղել ազգային թիմից: Պատճառը եղել է բարում ալկոհոլի չարաշահումը:
Ռունին մասնակցել է հարսանեկան խնջույքի նույն հյուրանոցում, որտեղ հանգրվանել էր Անգլիայի հավաքականը։ Անգլիայի հավաքականի գլխավոր մարզիչի պաշտոնակատար Գարեթ Սաութգեյթը հայտարարել էր, թե Ռունին վնասվածքի պատճառով է լքել ազգային թիմը, սակայն իրականում պատճառը եղել է նրա պահվածքը: