Հոկտեմբեր ամսին ՀՀ աշխատանքի և սոցիալական հարցերի նախարարությունը քաղաքացիներից ստացել է 938 դիմում

ՀԵՏԵՎԵՔ ՄԵԶ Telegram-ՈՒՄ

Հոկտեմբեր ամսվա ընթացքում քաղաքացիներից և իրավաբանական անձանցից ՀՀ աշխատանքի և սոցիալական հարցերի նախարարություն ստացվել է 938 դիմում, որից 747-ը՝ գրավոր, 191-ը՝ բանավոր:
Գրավոր դիմումներում գերակշիռ մաս են կազմել պետական նպաստների 85 (11%), ավանդների փոխհատուցման 80 (11%), հումանիտար օգնության 67 (9%), աշխատանք տրամադրելու 61 (8%) և կենսաթոշակի նշանակման ու վերանայման 57 (8%) վերաբերյալ դիմումները:
Բանավոր դիմումներում գերակշիռ մաս են կազմել պետական նպաստների 54 (28%), ավանդի փոխհատուցման 44 (23%), դիմումի ընթացքի ճշգրտման 26 (14%) և կենսաթոշակի նշանակման ու վերանայման 17 (9%) վերաբերյալ դիմումները:
Պատասխանվել է քաղաքացիներից և իրավաբանական անձանցից ստացված 416 դիմումի: Դիմումների պատասխաններն ըստ բնույթի ունեն հետևյալ պատկերը՝ 267 (64%)-ը պարզաբանվել է, 122 (29%) քաղաքացու խնդրանք բավարարվել է, 16-ը (4%)՝ վերահասցեագրվել է պետական այլ մարմիններ, իսկ 11-ին (3%) տրվել է մերժողական պատասխան:

Հոկտեմբեր ամսվա ընթացքում նախարարի մոտ կայացել է մեկ ընդունելություն մեկ քաղաքացու մասնակցությամբ: Նախարարի տեղակալների մոտ կայացել է երեք ընդունելություն, որոնց մասնակցել են հինգ քաղաքացի:

ՀՀ աշխատանքի և սոցիալական հարցերի նախարարության
հասարակայնության հետ կապերի բաժին




Լրահոս