Հարց քաղաքացիներից` որո՞նք են ՀՀ-ում օտարերկրյա որակավորումների ճանաչումն իրականացնող մարմինները

ՀԵՏԵՎԵՔ ՄԵԶ Telegram-ՈՒՄ

ՀԱՐՑ. Ես ուզում եմ իմանալ՝ որոնք են ՀՀ-ում օտարերկրյա որակավորումների ճանաչումն իրականացնող մարմինները: Եվ խնդրում եմ ասեք, թե ի՞նչ փաստաթղթեր են անհրաժեշտ որակավորումների ճանաչման համար:

Նշան Պետրոսյան (47 տարեկան)

ՊԱՏԱՍԽԱՆ. Տեղեկացնում ենք, որ օտարերկրյա որակավորումների ճանաչումն իրականացվում է տարբեր մարմինների կողմից՝ ակադեմիական կամ մասնագիտական գործունեություն ծավալելու համար, ակադեմիական փոխճանաչման եւ շարժունության ազգային տեղեկատվական կենտրոնի (ԱՓՇԱՏԿ), բարձրագույն ուսումնական հաստատությունների եւ մասնագիտական մարմինների կողմից, որոնք պատասխանատու են տվյալ ոլորտի համար:
Հայտնում ենք, որ կրթական փաստաթղթի գնահատման համար անհրաժեշտ է ներկայացնել՝
1. Անձնագրի կամ նույնականացման քարտի պատճեն:
2. Կրթությունը հաստատող փաստաթուղթ (բնօրինակ եւ/կամ նոտարի կողմից վավերացված թարգմանություն):
3. Կրթությունը հաստատող փաստաթղթի ներդիր, հավելված կամ այլ նմանատիպ փաստաթուղթ, որոնցում նշված են կրթական ծրագրի մանրամասները՝ ուսումնական վերջնարդյունքներ, կրեդիտներ, գնահատականներ, ավարտական պահանջներ եւ այլն (բնօրինակ եւ/կամ նոտարի կողմից վավերացված թարգմանություն):
4. Այլ տիպի ապացույցներ, այդ թվում՝ նախորդ կրթությունը հավաստող փաստաթղթեր, մասնագիտական գործունեություն ծավալելու թույլտվություն, աշխատանքային փորձը հաստատող փաստաթղթեր:
5. Վճարման անդորրագիր:

Հայաստանի Հանրապետության կրթության եւ գիտության նախարարություն

«ԺՈՂՈՎՈՒՐԴ». Ավելացնենք, որ օտարերկրացիների ուսուցումը, հեռացումը (ազատումը) եւ վերականգնումը, շարժունությունն իրականացվում են Հայաստանի Հանրապետությունում գործող կարգերին համապատասխան: Ուսանողների հեռացման (ազատման) եւ շարժունության մասին տեղեկություններն ուսումնական հաստատությունները ներկայացնում են նախարարություն՝ համապատասխան որոշում ընդունելուց հետո, երկշաբաթյա ժամկետում:




Լրահոս