Հարց քաղաքացիներից` ո՞վ կարող է լինել ՀՀ երկքաղաքացի

ՀԵՏԵՎԵՔ ՄԵԶ Telegram-ՈՒՄ

ՀԱՐՑ. Ես ուզում եմ իմանալ, թե ո՞վ կարող է լինել ՀՀ երկքաղաքացի: Ի՞նչ իրավունքներ ունի ՀՀ երկքաղաքացին:

Ելենա Փանոսյան (46 տարեկան, տնային տնտեսուհի)

ՊԱՏԱՍԽԱՆ. Հայտնում ենք, որ ՀՀ երկքաղաքացին համարվում է այն անձը, որը, ՀՀ քաղաքացիությունից բացի, ունի նաեւ այլ պետության (երկրների) քաղաքացիություն: ՀՀ երկքաղաքացին ՀՀ-ի համար ճանաչվում է միայն որպես ՀՀ քաղաքացի: Սույն նորմը տարածվում է նաեւ 1995թ. հունվարի 1-ից հետո առանց սահմանված կարգի ՀՀ քաղաքացիությունից դուրս գալու, այլ պետության քաղաքացիություն ընդունած կամ ստացած, ինչպես նաեւ ՀՀ քաղաքացիությունից միակողմանի հրաժարված ՀՀ քաղաքացիների վրա: ՀՀ երկքաղաքացին ունի ՀՀ քաղաքացու համար նախատեսված բոլոր իրավունքները եւ կրում է ՀՀ քաղաքացու համար նախատեսված բոլոր պարտականություններն ու պատասխանատվությունը՝ բացառությամբ Հայաստանի Հանրապետության միջազգային պայմանագրերով կամ օրենքով նախատեսված դեպքերի:

«Ձեր իրավախորհրդատու» փաստաբանական ընկերություն

«ԺՈՂՈՎՈՒՐԴ». Ավելացնենք, որ ՀՀ քաղաքացին այլ պետության քաղաքացիություն ընդունելու կամ ստանալու դեպքում պարտավոր է այդ մասին ՀՀ կառավարության սահմանած կարգով, մեկամսյա ժամկետում հայտնել ՀՀ ոստիկանության ԱՎ վարչություն կամ ՀՀ ոստիկանության տարածքային ստորաբաժանումներին, իսկ օտարերկրյա պետություններում՝ գործող ՀՀ դիվանագիտական ծառայության մարմիններին:




Լրահոս