
ԱՄՆ նախագահի դեմոկրատ թեկնածու Հիլարի Քլինթոնը խոստովանել է, որ ԱՄՆ նախագահական ընտրություններում ձախողումից հետո չէր ցանկանում տանից դուրս գալ: Այս մասին նա պատմել է իր ելույթի ժամանակ, փոխանցում է ABS News-ը:
Ընտրություններում ձախողումից հետո սա Քլինթոնի առաջին հայտարարությունն է:
«Ես խոստովանում եմ, որ այստեղ գալն ինձ համար հեշտ չէր: Անցած շաբաթ այն ամենն ինչ ես ցանկանում էի, տանից երբեք դուրս չգալն էր»,-ասել է Քլինթոնը: