
Մյունխենի «Բավարիա»-ի կիսապաշտպան Արյեն Ռոբենի մասնակցությունը Դորտմունդի «Բորուսիա»-ի դեմ խաղին հարցականի տակ է:
Ամենայն հավանականությամբ, հոլանդացի ֆուտբոլիստը չի խաղա Բունդեսլիգայի 11-րդ տուրի հանդիպմանը: Հոլանդացի ֆուտբոլիստը վնասվածք էր ստացել Լյուքսեմբուրգի հետ հանդիպմանը: Հավելենք, որ հանդիպումը կկայանա նոյեմբերի 19-ին: