Այսօր լրագրողներ հետ զրույցում ՀՀ մշակույթի նախարար Արմեն Ամիրյանն ասել է, որ նույնպես պատրաստվում է անդամակցել ՀՀԿ-ին: Սակայն դեռևս չի որոշել, թե երբ կներկայացնի դիմումը: Հիշեցնենք, որ ավելի վաղ այդպիսի ցանկության մասին բարձրաձայնել էր նաև ՀՀ պաշտպանության նախարար Վիգեն Սարգսյանը:
Այս և այլ հարցերի շուրջ ArmLur.am-ը զրուցեց Հայաստանի ազգային ֆիլհարմոնիկ նվագախմբի գեղարվեստական ղեկավար և դիրիժոր Էդուարդ Թոփչյանի հետ: Վերջինս մեզ հետ զրույցում նախ նշեց, որ շատ ուրախ է, որ Արմեն Ամիրյանի նման ինտիլիգենտ մարդը նշանակվել է Մշակույթի նախարար. «Դա ինձ հույս է ներշնչում, իսկ մնացածը ժամանակը ցույց կտա»:
Թոփչյանն ընդգծեց, որ մշակույթի ոլորտում բազմաթիվ խնդիրներ են առկա, սակայն չցանկացավ դա կապել նախկին նախարարի գործունեության հետ: «Մենք ունենք անվերջանալի խնդիրներ: Ես չեմ ուզում դա կապել Հասմիկ Պողոսյանի կամ ինչ-որ մեկի հետ, բայց մենք շատ խնդիրներ ունենք, որի համար պետք է բոլորս աշխատենք, որ այդ խնդիրները լուծվեն»:
Սակայն, անդրադառնալով մեր բուն հարցին, Էդուարդ Թոփչյանն ասաց. «Ես չեմ կարող այդ հարցին պատասխանել: Պարոն Ամիրյանն իր կողմնորոշումներն ունի»:
Լիդա Եղիազարյան