Համագյուղացուն մեղադրել է մոր և քրոջ հետ արտաամուսնական կապի մեջ լինելու համար և փորձել սպանել նրան

ՀԵՏԵՎԵՔ ՄԵԶ Telegram-ՈՒՄ

2012 թ. սկսած Գոռ Վարդանյանի մոտ զառանցական մտքեր են եկել, որ իր մայրը և քույրը արտաամուսնական կապերի մեջ են գտնվում համագյուղացի Գագիկ Մեսրոբյանի հետ, ով նույն հարկի տակ ապրում է եղբոր՝ Արմեն Մեսրոբյանի հետ: Այս մասին ArmLur.am-ը տեղեկանում է «Դատալեքս» տեղեկատվական համակարգից:

Նշված խնդիրը Գոռ Վարդանյանը մշտապես բարձրաձայնել է իրենց տանը, սակայն նրա քույրը և մայրը հերքել են նշված հանգամանքը: Գոռ Վարդանյանն էլ որոշել է խանդի հողի վրա վրեժ լուծել Գագիկ Մեսրոբյանից:

Գիշերը, ժամը 03-ի սահմաններում Գոռ Վարդանյանը տանից վերցնելով իր կողմից ապօրինի պահվող «ՏՕԶ-63» մոդելի որսորդական ողորկափող հրացանը, լիցքավորել է այն և ոտքով գնացել նրանց տան բակ:

Գոռ Վարդանյանը կարծելով, որ Արմեն Մեսրոբյանը տանը միայնակ է, որոշել է միայն նրան սպանել: Հասնելով Արմեն Մեսրոբյանի տան բակ՝  նա հրացանի փողով կոտրել է նրանց տան առաջին հարկի պատուհանի ապակին: Այդ պահին Գագիկ Մեսրոբյանը քնած է եղել տան երկրորդ, իսկ Արմեն Մեսրոբյանը՝ առաջին հարկում:

Ապակու կոտրվելու ձայնից Արմեն Մեսրոբյանն արթնացել և դուրս է եկել բակ՝ տեսնելու, թե ինչ է պատահել: Գոռ Վարդանյանը, տեսնելով Արմեն Մեսրոբյանին հրացանի փողն ուղղել է նրա ուղղությամբ և կյանքից ապօրինաբար զրկելու դիտավորությամբ, մեկ անգամ կրակել է՝ նրա առողջությանը պատճառելով ծանր վնաս՝ կյանքին վտանգ սպառնացող:

Կրակոցի ձայնից դուրս է եկել նաև Գագիկ Մեսրոբյանը, ով վառել է բակի լույսը և տեսնելով Գոռ Վարդանյանին՝ հրացանը ձեռքին, հասկացել է, որ նա է կրակել եղբոր վրա, շրջվել է, որպեսզի մտնի ներս, սակայն Գոռ Վարդանյանը հասցրել է մեկ անգամ էլ կրակել Գագիկ Մեսրոբյանի թիկունքի շրջանին՝ առողջությանը պատճառելով թեթև աստիճանի մարմնական վնասվածք, որից հետո դիմել փախուստի և այդ ընթացքում մեկ անգամ էլ կրակել է օդ:

Դատարանն ուսումանսիրելով փաստերը որոշել է Գոռ Վարդանյանին ճանաչել անմեղսունակ և նրա նկատմամբ կիրառել հարկադիր բուժում:




Լրահոս