Թեփն ու մազաթափությունը լայն տարածված խնդիրներ են, որոնք շատ հաճախ առաջնում են սթրեսի, ոչ ճիշտ սնվելու և մազերի խնամքի համար ոչ արդյունավետ միջոցներ օգտագործելու հետևանքով: Եթե հավատանք վիճակագրությանը, ապա յուրաքանչյուր հինգերորդ մարդ տառապում է այդ խնդիրների պատճառով:
Թեփն անհարմարություն և նոր կոմպլեքսներ է առաջացնում: Լայն տարածում գտած շամպույնները ոչ միշտ են օգնում: Ներկայացնում ենք հարմար տարբերակ, որը կօգնի մեկընդմիշտ ազատվել թեփից:
Խնձորի քացախ
Սա թեփի դեմ պայքարելու և նաև այլ մաշկային հիվանդությունների դեմ ամենալավ միջոցն է: Խնձորի քացախը հիանալի պայքարում է թեփի առաջացման դեմ, ամրացնում է մազերը, այն դարձնում է փափուկ:
Այս հրաշք հեղուկի պատրաստման համար անհրաժեշտ կլինի ընդամենը կես բաժակ սովորական խնձորի քացախ և նույնքան ջուր: Մի փոքր տաք խառնուրդը քսեք գլխին և թողեք ամենաքիչը մեկ ժամ՝ գլուխը փաթաթելով սրբիչով: Դրանից հետո լվացեք մազերը սիրելի շամպույնով: Խնձորի քացախը կօգնի ազատվել մաշկի մահացած բջիջներից, ինչպես նաև կօգնի պայքարել մազաթափության դեմ: