Ազատամարտիկ, խարդախության համար վեց տարվա ազատազրկման դատապարտված Վոլոդյա Ավետիսյանը Վարդաշեն ՔԿՀ-ից աշխարհի բոլոր հայերին կոչ է արել դուրս գալ փողոց և պայքարել հանուն անկախության, ազատության և օրենքի:
«Համախմբվել հանուն հայ ժողովրդի և հայոց պետականության: Չհավատալ իշխանությունների խոստումներին: Այսօրվա իշխանությունները թքած ունեն հայ ժողովրդի վրա, նրանց նպատակն ընդամենը 3 հարց լուծելն է.
1. իշխանությունը պահել ամեն գնով` թեկուզ Հայաստանի կործանման
2. փող աշխատել ժողովրդին կեղեքելով, ժողովրդի տառապանքի գնով
3. ուժեղացնելով ճնշումը ժողովրդի նկատմամբ` խլելով անկախությունը, ազատությունը և օրենքը:
Ուստի, կոչ եմ անում հայ ժողովրդին դուրս գալ փողոց, պայքարի անկախության, ազատության և օրենքի համար»: