
«Ժողովուրդ»-ը «Միասնություն» շարժման համակարգող խորհրդի ղեկավար Արման Վարդանյանից հետաքրքրվեց` արդյո՞ք իրենք նախատեսում են դառնալ կուսակցություն: Ի պատասխան հարցմանը` Վարդանյանը նշեց. «Այս պահին նման քննարկում չկա, մեր գաղափարներին մոտ է, որ դառնանք դաշինք: Ոչ թե մեկ կուսակցություն, այլ կուսակցությունների, միավորումների, հասարակական կառույցներ, անհատների դաշինք»: Իսկ հարցին` դաշինք կազմելու համար բանակցու՞մ են խորհրդարանական ուժերից որեւէ մեկի հետ, պատասխանեց. «Ոչ, որեւիցե նման ուժի հետ բանակցություն չենք տարել, որովհետեւ քաղաքական օրակարգը ՀՀ-ում չի ձեւավորվում միայն ԱԺ-ում, վերջին շարժումները ցույց տվեցին, որ ԱԺ-ում շատ քիչ բան է ձեւավորվում եւ շատ քիչ հարցերի լուծում է տրվում, մեր իրականության մեջ շատ հարցերի լուծում տրվում են հանրային հարթակներում` միտինգային միջոցով, քան ԱԺ-ում: Այդ պատճառով էլ մենք ավելի շատ բանակցում ենք այդ շարժումների հետ»: