Թրամփն ու Ալիևը հեռախոսազրույց են ունեցել

ՀԵՏԵՎԵՔ ՄԵԶ Telegram-ՈՒՄ

Ադրբեջանն ու ԱՄՆ-ն հարաբերությունների ամրապնդման համար մեծ պոտենցիալ ունեն: Այս մասին ԱՄՆ նորընտիր նախագահ Դոնալդ Թրամփի հետ հեռախոսազրույցի ժամանակ ասել է Ադրբեջանի նախագահ Իլհամ Ալիևը, փոխանցում է ՏԱՍՍ-ը:

Հաղորդվում է, որ հեռախոսազրույցը տեղի է ունեցել Ադրբեջանի նախագահի նախաձեռնությամբ, ով շնորհավորել է Թրամփին նախագահական ընտրություններում հաղթանակի կապակցությամբ:

«Իլհամ Ալիևն ընդգծել է, որ Ադրբեջանի և ԱՄՆ-ի հարաբերությունները տարբեր ոլորտներում, այդ թվում՝ քաղաքական, տնտեսական, ինչպես նաև անվտանգության, էներգետիկ ոլորտներում, հաջողությամբ զարգանում են»,-ասվում է հաղորդագրության մեջ:

Իր հերթին, Թրամփը շնորհակալություն է հայտնել Ալիևին ուշադրության և շնորհավորանքների համար:




Լրահոս