Կարեն Ավագյանի եղբոր մոտ ֆինանսական չարաշահումներ են արձանագրվել. որոշել են «քաշել սանձերը». «Չորրորդ իշխանություն»

ՀԵՏԵՎԵՔ ՄԵԶ Telegram-ՈՒՄ

«Չորրորդ իշխանություն» թերթը գրում է. «Երեկ ԿԳ-Ն մեր աղբյուրից հայտնի դարձավ, որ նախարարությունը մեծամասշտաբ ֆինանսական ստուգումներ է իրականացնում Բրյուսովի անվան լեզվաբանական համալսարանում։ Նշենք, որ համալսարանի ֆինանսատնտեսական գծով պրորեկտորը ԱԺ պատգամավոր, ՀՀԿ երիտթևի ղեկավար Կարեն Ավագյանի եղբայրն է՝ Արթուր Ավագյանը։ Ինչպես հայտնի է, Երևանի պետական բժշկական համալսարանում, որտեղ ևս որոշ ղեկավարում ունի Կարեն Ավագյանը, լուրջ չարաշահումներ էին հայտնաբերվել։ Ըստ երևույթին ԿԳ նախարարությունը ցանկանում է երիտասարդ Կարեն Ավագյանի սանձերը քաշել և բազմապրոֆիլ ստուգումներ անցկացնել նրա հետ առնչություն ունեցող բուհերում։

«ՉԻ» տեղեկություններով՝ արդեն իսկ բազմաթիվ չարաշահումներ են արձանագրվել Բրյուսովում, որոնք թույլ է տվել ֆինանսական մասի պատասխանատու Արթուր Ավագյանը։ Կազատեն նրան ստանձնած պաշտոնից, թե ոչ, ժամանակը ցույց կտա, ինչպես նաև ժամանակը կհստակեցնի՝ Կարեն Ավագյանը դեռ ազդեցություն ունի՞ ՀՀԿ-ում, թև՞ ոչ»,–գրում է թերթը։

Մանրամասները՝ թերթի այսօրվա համարում։




Լրահոս