ՀՀ կառավարությանն առընթեր պետական եկամուտների կոմիտեի նախագահի առաջին տեղակալ Սամվել Ավետիքյանը, որը հոկտեմբերի 25-ին է նշանակվել այս պաշտոնին, ներկայացրել է իր հայտարարագիրը:
Ըստ այդմ, վերջինս հայտարարագրել է, որ ունի մեկական բնակարան, մեկական ավտոտնակ եւ «Volkswagen Passat 1.8 T» մակնիշի ավտոմեքենա:
Նրա դրամական միջոցները պաշտոնը ստանձնելիս կազմել են 105 հազար դոլար եւ 6 մլն դրամ: Իսկ որպես եկամուտ ՊԵԿ պաշտոնյան հայտարարագրել է իր աշխատավարձը, որը հունվարի 1-ից մինչեւ պաշտոնը ստանձնելու օրը կազմել է մոտ 4 մլն 460 հազար դրամ: