Կապանցիները հասան իրենց նպատակին. թիվ 8 երթուղին կրկին սկսել է 50 դրամով աշխատել

ՀԵՏԵՎԵՔ ՄԵԶ Telegram-ՈՒՄ

«Ժողովուրդ»-ին հայտնի դարձավ, որ Կապանի թիվ 8 երթուղին կրկին սկսել է 50 դրամով աշխատել: Հիշեցնենք, որ այդ երթուղին սպասարկող «Լավ ընկեր» ՍՊԸ-ն նոյեմբերի 1-ից 40 %-ով բարձրացրել էր երթուղու ուղեվարձը՝ 50 դրամից դարձնելով 70 դրամ:

Թույլ չտալով կապանցիներին վճարել ավել գումար` «Քաղաքացիական պայմանագիր» կուսակցության ներկայացուցիչներն իրենց մեքենաներով իրականացնում էին քաղաքի կենտրոնից 8 համարի երթուղու ուղեւորների տեղափոխումները: Կապանցիները միասնական ու համառ ջանքերի շնորհիվ հասան իրենց նպատակին:




Լրահոս