Անգլիական «Մաչեսթեր Յունայթեդը» ցանկանում է ձեռք բերել Լոնդոնի «Տոտենհեմի» հարձակվող Հարի Քեյնին:
Ինչպես տեղեկանում ենք «Squawka»-ից, ակումբը պատրաստ է 50 միլիոն ֆունտից ավել վճարել ֆուտբոլիստի տրանսֆերի համար և Քեյնին առաջարկել շաբաթական 150 հազար ֆունտ աշխատավարձ:
Քեյնը, ով այժմ շաբաթական ստանում է 60 հազար ֆունտ, ավելի վաղ պահանջել էր աշխատավարձի բարձրացում: