Եսայանների ընտանիքը շուրջ 500 մլն դրամի աննախադեպ ներդրում է կատարել առողջապահության ոլորտում (տեսանյութ)

ՀԵՏԵՎԵՔ ՄԵԶ Telegram-ՈՒՄ

Վերադարձ. Արցախն իմ սիրտն է Մայր Հայաստանն իմ հոգին.. ՀՀ վաստակավոր բժիշկ, երջանկահիշատակ Կառլեն Եսայանի «Վերադարձ» արձանին փորագրված մեծ հայրենասերի այս խոսքերով է 2016թ. դեկտեմբերի 3-ից մեծ բարերարի անունը կրող մայրաքաղաք Երևանի 8-րդ բուժմիավորման նախկին պոլիկլինիկան դիմավորելու իր այցելուներին:

Պոլիկլինիկան 1952թ-ից ի վեր երբևէ չէր վերանորոգվել, շենքը և հարակից տարածքը գտնվում էր խիստ անբարեկարգ վիճակում, և նման պայմաններում պոլիկլինիկան սպասարկել է շուրջ 43.500 մեծահասակ ազգաբնակչություն ունեցող Քանաքեռ-Զեյթուն վարչական շրջանի ազգաբնակչությանը: Ընդամենը մի քանի ամիսների ընթացքում Եսայանների ընտանիքի կողմից կատարվել է հսկայածավալ աշխատանք: Վերակառուցման աշխատանքները սկսվել են քանդման աշխատանքներով, մեկ խոսքով ասաց մնացել է միայն շենքը կրող կոնստրուկցիանները՝ ընդամենը 4 պատ, այն էլ անմխիթար վիճակում:

Մանրամասները` ArmLur.am-ի տեսանյութում

Նաիրա Հովհաննիսյան, Հովսեփ Հովսեփյան, Նարեկ Սարգսյան




Լրահոս