Հարց քաղաքացիներից` քոլեջի ո՞ր շրջանավարտներն իրավունք ունեն իրենց ուսումը շարունակելու բուհի 2-րդ կուրսում

ՀԵՏԵՎԵՔ ՄԵԶ Telegram-ՈՒՄ

ՀԱՐՑ. Ես ուզում եմ իմանալ՝ քոլեջի ո՞ր շրջանավարտներն իրավունք ունեն իրենց ուսումը շարունակելու բուհի 2-րդ կուրսում:

Մետաքսյա Երանոսյան (43 տարեկան, տնային տնտեսուհի)

ՊԱՏԱՍԽԱՆ. Տեղեկացնում ենք, որ հավակնորդների կրթությունը բուհում կազմակերպվում է հետեւյալ կերպ՝ մինչեւ 2014 թվականը ՄՄՈՒՀ ընդունված hավակնորդների դեպքում՝ առկա կամ հեռակա ուսուցմամբ երկրորդ կուրսում, եթե ուսումնառած եւ նախընտրած մասնագիտության ուսումնական պլաններով նախատեսված առարկաների (մոդուլների) առարկայական տարբերությունների քանակը չի գերազանցում 8-ը, իսկ հետագա ժամանակաշրջանում ընդունված hավակնորդների դեպքում՝ միայն հեռակա ուսուցմամբ երկրորդ կուրսում, եթե ուսումնառած եւ նախընտրած մասնագիտության ուսումնական պլաններով նախատեսված առարկաների (մոդուլների) առարկայական տարբերությունների քանակը չի գերազանցում 8-ը:
Առարկայական տարբերություն է համարվում նախընտրած մասնագիտության ուսումնական պլանով հաստատված, սակայն hավակնորդի կողմից չուսումնասիրված, չգնահատված առարկաների ժամաքանակների կամ մոդուլային ուսումնական ծրագրի բովանդակության համեմատությամբ առնվազն 30 եւ ավել տոկոս կազմող տարբերությունը:

Հայաստանի Հանրապետության կրթության եւ գիտության նախարարություն

«ԺՈՂՈՎՈՒՐԴ». Ավելացնենք, որ պաշտոնական թվերի փոխանցմամբ 2015 թվականին ՀՀ-ում շրջանավարտների թիվը կազմել է շուրջ 26 հազար: ՀՀ բարձրագույն ուսումնական հաստատություններում անհանգստացած են դիմորդների թվի նվազեցման վիճակագրությունից: 2018 թվականին սպասվում է դիմորդների թվի էական կրճատում: Ըստ մասնագետների կանխատեսումների՝ նրանց թիվը 2018թ. կլինի ընդամենը 14 հազար 700:




Լրահոս