Ալեք Ենիգոմշյանին 4.5 ժամ ՀՔԾ–ում սպասեցրել են. «Հիմնադիր խորհրդարանի» հայտարարությունը

ՀԵՏԵՎԵՔ ՄԵԶ Telegram-ՈՒՄ

«Հիմնադիր խորհրդարանի» քարտուղարությունը հաղորդագրություն է տարածել, որում, մասնավորապես, ասվում է.

Երևան Օրեր առաջ՝ նոյեմբերի 16-ին, Սասնա Ծռերի գործով քննչական գործողության նպատակով Հիմնադիր խորհրդարանի քարտուղարության համակարգողի տեղակալ, նշված գործով անհիմն և ապօրինի կերպով որպես մեղադրյալ ներգրավված Ալեք Ենիգոմշյանին ՀՔԾ-ում չորսուկես ժամ սպասեցրել են՝ այդ ընթացքում ընդամենը ծանոթանալու համար նրան ներկայացնելով փորձագիտականեզրակացություններ:

Նժդեհներին ու չարենցներին տանջամահ արած ստալինաբերիականության ժառանգորդ քրեաոստիկանապետական համակարգն ավելի մեղմ ձևերով, սակայն նույն ձեռագրով փորձում է տրորել հանուն ազգային և մարդկային ազատության պայքարող նվիրյալ հայրենասերի արժանապատվությունն ու հոգեբանորեն ճնշել նրան:

Մեկ անգամ ևս արձանագրում ենք, որ մեռնող համակարգի նմանօրինակ ուժասպառ ջղաձգումները չեն կարող որևէ կերպով ազդել Ալեք Ենիգոմշյանի կամ բանտերում և ընդհատակում գտնվող քաղբանտարկյալների ու քաղհալածյալների, ինչպես նաև պայքարող ժողովրդի վրա և իրականում այդ համակարգի հոգեվարքի ակնհայտ նշաններ են:

Մեր ժողովրդին կոչ ենք անում ամուր պահել հաղթանակի նկատմամբ հավատը և ուժգնացնել պայքարը, իսկ քրեաոստիկանապետական համակարգում ծառայողներին հորդորում ենք հրաժարվել կամավոր ենիչերիությունից, լքել այդ համակարգը և միանալ հարազատ ժողովրդին:




Լրահոս