2016 թվականի մայիսի 20-ին Երևանի Հալաբյան փողոցում տեղի ունեցած ավտովթարի մասնակից «Մերսեդես Բենց» մակնիշի ավտոմեքենայի բեռնախցիկում հրազեն հանդիսացող երկու ինքնաձիգ և ռազմամթերք հանդիսացող փամփուշտներ հայտնաբերելու դեպքի առթիվ հարուցված քրեական գործը միացվել էր ՊՊԾ գնդի գրավման գործին, իսկ այժմ այդ գործի վերաբերյալ ավարտ է հայտարարվել, գործն առանձնացվել է, և այն կուղարկվի դատարան:
Նշենք, որ այս քրեական գործի շրջանակներում մեղադրանք է առաջադրվել Հովհաննես Պետրոսյանին, Ներսես Պողոսյանին, Հրայր Թոփչյանին, Աշոտ Գուգուշյանին, Գալուստ Գրիգորյանին, Սասունիկ Կիրակոսյանին, Արթուր Մովսիսյանին, ով գտնվում է հետախուզման մեջ և Սմբատ Գալոյանին, ում նկատմամբ խափանման միջոց է ընտրվել չհեռանալու մասին ստորագրությունը:
ArmLur.am-ն այս առնչությամբ զրուցեց նշյալ քրեական գործի շրջանակներում կալանավորված Ներսես Պողոսյանի փաստաբան Արայիկ Պապիկյանի հետ` հասկանալու համար, թե ինչ կապ ուներ Ներսես Պողոսյանը Ժիրայր Սէֆիլյանի հետ, կամ ինչի՞ց սկսվեց այս պատմությունը:
Նշենք, որ Ներսես Պողոսյանն արդեն վեց ամիս կալանավորված է:
Մանրամասները՝ ArmLur.am-ի տեսանյութում:
Լիդա Եղիազարյան, Նարեկ Սարգսյան