ՏԵՍԱՆՅՈՒԹ. Ավանի թաղապետի նախկին տեղակալի գործով դատավճիռ է կայացվել

ՀԵՏԵՎԵՔ ՄԵԶ Telegram-ՈՒՄ

ArmLur.am-ին հայտնի դարձավ, որ Ավան վարչական շրջանի ղեկավարի նախկին տեղակալը` 42-ամյա Ներսես Պողոսյանի գործով հրապարակվել է դատավճիռ: Մեզ հայտնի դարձավ, որ դատարանը նրան ազատազրկման է դատապարտել 6
ամիս ժամկետով, սակայն պայմանականորեն պատիժը չի կիրառվել՝ սահմանվելով փորձաշրջան 1 ամիս ժամկետով:

Հիշեցնենք, որ Ներսես Պողոսյանին մեղադրանք է առաջադրվել այն բանի համար, որ նա չունենալով «Զենքի մասին» « օրենքի 13-րդ հոդվածով սահմանված՝ ռազմամթերքի շրջանառություն իրականացնելու՝ այն ձեռք բերելու և պահելու իրավունք, ինչպես նաև ռազմամթերքի շրջանառություն իրականացնելու՝ ОС ոստիկանությունում օրենքով սահմանված կարգով ձևակերպված համապատասխան թույլտվություն, քննությամբ չպարզված հանգամանքներում ապօրինի կերպով ձեռք է բերել, փոխադրել և պահել ռազմամթերք հանդիսացող թվով 4 հատ «ТТ» տեսակի ատրճանակներից և համապատասխան տրամաչափի ակոսափող այլ զենքերից կրակվելու համար նախատեսված 7.62մմ/7.62ճ25/ տրամաչափի փամփուշտներ, որոնք հայտնաբերվել են 2022 թվականի մարտի 4-ին վերջինիս Երևան քաղաքի Խուդյակով 136/1 տան խուզարկության ընթացքում:

Հիշեցնենք, որ փոխթաղապետը վերջին շրջանում պարբերաբար հայտնվում էր սկանդալային իրադարձությունների կենտրոնում։
Փետրվարի 26-ին ոստիկաններն ուժեղացված ծառայության ժամանակ Տիգրան Մեծի պողոտայից թմրամիջոց պահելու կասկածանքով Էրեբունու ոստիկանություն էին բերման ենթարկել 2 քաղաքացու, որոնցից մեկը եղել էր Ավան վարչական շրջանի ղեկավարի տեղակալը` 42-ամյա Ներսես Պողոսյանը։
Նրա մոտ հայտնաբերվել էր օգտագործած կաթուցիչ:

Քնար Մանուկյան




Լրահոս