Մեծ սիմպատիայով եմ վերաբերվում Կարեն Կարապետյանին, բայց ով էլ լինի մեր վարչապետը` բան չի փոխվելու. Արամ Սաֆարյան (տեսանյութ)

ՀԵՏԵՎԵՔ ՄԵԶ Telegram-ՈՒՄ

Մեր տնտեսությունը լավ վիճակում չէ, ճիշտ այնպես, ինչպես ԵԱՏՄ տարածքի երկրների տնտեսությունը և ճիշտ այնպես, ինչպես աշխարհի պետությունների 80 տոկոսի տնտեսությունը: ArmLur.am-ի հետ զրույցում, անդրադառնալով վարչապետ Կարեն Կարապետյանի հայտարարությանը, թե մեր տնտեսությունը ծանր վիճակում է գտնվում, այս մասին նշեց «Ինտեգրացիա և զարգացում» ՀԿ նախագահ Արամ Սաֆարյանը:

«Որպեսզի մենք ունենանք այնպիսի զարգացում, որ մեզ փրկի խրոնիկ հետամնացությունից, մենք պետք է ունենանք 7 տոկոս տնտեսական աճ: Եթե դրանից պակաս ունենանք, մենք չենք հասնում մեր հարևաններին»,- նշեց նա:

Սաֆարյանի խոսքով` Հայաստանը ԵԱՏՄ-ում մեկ տոկոսից պակաս մասնակցություն ունի և չի օգտագործվում մեր պոտենցիալը: Հարցին` նոր ձևավորված կառավարությունն ունա՞կ է փոփոխություններ կատարել, Սաֆարյանը ընդգծեց. «Դրական եմ գնահատում, մեծ սիմպատիայով եմ վերաբերվում նոր վարչապետին, նրան վաղուց եմ ճանաչում: Գիտեմ նրա հնարավորությունները, մտածողության ձևերը: Նրա բնավորության ուժեղ կողմերից մեկը մարդկանց համախմբելու ունակությունն է»:

Մանրամասները`  ArmLur.am-ի տեսանյութում:

Նաիրա Հովհաննիսյան, Հովսեփ Հովսեփյան




Լրահոս