Ռուսաստանը կողմ է Ղարաբաղյան հակամարտության խաղաղ կարգավորմանը: Ռազմական գործողություններ ոչ մեկ անգամ եղել են, սակայն դրանք լուծում չեն տալիս հարցին: ArmLur.am-ի հետ զրույցում, խոսելով ղարաբաղյան կոնֆլիկտի կարգավորման հարցում ՌԴ պաշտոնական տեսակետի մասին, նշեց ՌԴ ԴԺ Դաշնային Խորհրդի միջազգային գործերով կոմիտեի անդամ Ռաֆայիլ Զինուրովը:
«ՌԴ-ի պաշտոնական տեսակետն այն է, որ պետք է գտնել միջոցներ, նստել մեկ սեղանի շուրջ, որպեսզի չլինեն կրակոցներ: Խնդիրը շատ խորն է, ունի պատմական արմատներ և այն լուծել հեշտ չէ: Պետք է ավելի լայն նայել, այլ ոչ թե երկու երկրների ղեկավարներին և նստեցնել և ասել` բանակցեք», – նշեց նա:
Անդրադառնալով ՌԴ-ի կողմից Ադրբեջանին զենք վաճառելուն` Զինուրովը նախ նշեց, որ բոլոր պետություններն են զենք վաճառում: «Այն, որ այդ զենք օգտագործվում է կոնֆլիկտում, ուրիշ հարց է: Զենք վաճառելիս հենց դրանից պետք է սկսել: Պայմանով, որ մենք Ձեզ զենք կվաճառենք, սակայն դուք դա չպետք է կիրառեք Հայաստանի դեմ: Միգուցե այսպիսի պայման է պետք ներառել», – հավելեց նա:
Մանրամասները` ArmLur.am-ի տեսանյութում:
Նաիրա Հովհաննիսյան, Հովսեփ Հովսեփյան