Գեղեցկուհի Լիլիթ Մարտիրոսյանի նոր նվաճումները. նա շուտով կհայտնվի նյույորքյան ամսագրում և կմասնակցի մասշտաբային մրցույթի (ֆոտո)

ՀԵՏԵՎԵՔ ՄԵԶ Telegram-ՈՒՄ

Մոդել Լիլիթ Մարտիրոսյանը վերջերս է վերադարձել Շրի Լանկայի մայրաքաղաք Կոլոմբոյից, որտեղ մասնակցել է «Miss Intercontinental 2016» գեղեցկության մրցույթին եւ արժանացել «Miss Intercontinental 2016 Biona Beauty» մրցանակին: Նա «Ժողովուրդ»-ին պատմեց, որ հոկտեմբերի 4-ից 25-ը կայացած մրցույթն իր առջեւ բացել է նոր հնարավորություններ: Դրանցից կարեւորը մրցույթի գլխավոր հովանավոր ֆիրմայի հետ (խոսքը մաշկի եւ մազերի խնամքով զբաղվող ընկերության մասին է) համագործակցության մեկնարկն է:

15139432_1212278148853249_1925595525_n

Նույն մրցույթի շրջանակում Լիլիթը ներկայացրել է նաեւ իր խոհարարական ունակություններն ու ստացել հատուկ պատվոգիր: Ժյուրիի կազմում եղել են շեֆ-խոհարարներ աշխարհի տարբեր երկրներից: Իր հաջողությունների մասին Լիլիթը շատ խոսել չի սիրում, միայն առանձնակի շնորհակալություն է հայտնում ընտանիքին` իրեն աջակցելու եւ ոգեւորելու համար:

14962476_1212278135519917_2038421245_n

Նա պատմեց, որ շարունակում է աշխատել «Համաշխարհային գեղեցկության եւ նորաձեւության լիգայի» նախագահ Աշոտ Խաչատրյանի հետ, եւ որպես մոդել շարունակում է աշխատել «Ատեքս» մոդելային գործակալությունում:

«Miss Intercontinental 2016»-ում գրանցած հաջողություններից հետո Լիլիթը հասցրել է ստանալ մի շարք նոր առաջարկներ մրցույթներից եւ մոդելային գործակալություններից. «Նոյեմբերին իմ ֆոտոշարքը կհրապարակվի նյույորքյան «Number 3 magazineե ամսագրում: Ինչ վերաբերում է մրցույթներին, պատրաստվում եմ ներկայանալ 2017-ին կայանալիք մասշտաբային գեղեցկության մրցույթի, սակայն այդ մասին մանրամասներ հայտնելու իրավունք դեռեւս չունեմ»,-ասաց նա:

15129820_1212278138853250_1315459925_n

Մենք հետաքրքրվեցինք` ինչ է տալիս Հայաստանին մասնակցությունը տարբեր գեղեցկության մրցույթներին, եւ արդյոք այդ առումով պետության հովանավորության, ուշադրության կարիքը չկա: «Երբ գեղեցկուհուն դրսում դիմում են ոչ թե իր անունով, այլ երկրի, դա պարտավորեցնող է եւ մեծ պատիվ է նրա համար: Այդ մասնակցի միջոցով արտերկրում սկսում են ծանոթանալ Հայաստանին, եւ եթե պետությունը ձգտում է երկրի անունը բարձր պահել բոլոր բնագավառներում, ցանկալի կլիներ, որ այս ոլորտին եւս ուշադրություն դարձվեր: Օրինակ` Վենեսուելայում պետությունը մեծ տեղ է տալիս այս ասպարեզին: Նրանց համար գեղեցկության մրցույթներում հաղթանակներ ունենալը պակաս կարեւոր չէ:

15086336_1212277742186623_476357548_n-1

Հավատացեք` հայ աղջիկները, համեմատած մյուս երկրների գեղեցկուհիների հետ, բավական ինքնատիպ են, այնպես որ, նրանք հաստատ արժանի են խրախուսանքի եւ ուշադրության: Քանի որ մեր երկիրը երիտասարդ է եւ բոլոր ոլորտներում զարգանալու մեծ պոտենցիալ ունի, կարծում եմ` մի քանի տարի անց իրավիճակը մեր բնագավառում եւս ավելի լավը կլինի»,- հույս հայտնեց Լիլիթը:

Հ. Գ. Հավելենք, որ ծնունդով գյումրեցի Լիլիթ Մարտիրոսյանը մի քանի տարի է` զբաղվում է բարեգործությամբ: Այս տարի՝ մինչեւ Ամանոր, նա մտադիր է այցելել Գյումրու տնակային ավաններ եւ աջակցել փոքրիկներին: Նա վստահ է, որ համախմբված գործելու դեպքում այդ երեխաները կրկին կհավատան ամանորյա հրաշքին:

Աննա Բաբաջանյան




Լրահոս