Սուսաննա Հովհաննիսյանը և Ջեսիկա Գևորգյանը՝ «Հայաստանի դեմքը» մրցույթի Գրան պրի մրցանակակիրներ. ովքեր էին մյուս հաղթողները

ՀԵՏԵՎԵՔ ՄԵԶ Telegram-ՈՒՄ

Stars Factory մոդելային դպրոցի կազմակերպած «The Face of Armenia» («Հայաստանի դեմքը») մրցույթն արդեն անցյալում է: Մի քանի ժամով Գաբրիել Սունդուկյանի անվան ազգային ակադեմիական թատրոնում գեղեցկություն էր թեւածում: Այդ օրը երեք տարիքային խմբերում տղաներն ու աղջիկները պայքարում էին լավագույնին արժանանալու համար, սակայն վստահաբար ոչ ոք չհեռացավ առանց մրցանակի:

4-9, 10-13 եւ 14-18 տարիքային խմբերում բոլոր 38 մասնակիցներն էլ ստացան թագեր եւ մասնակցության վկայականներ: Բացի հորիզոնականներից, մասնակիցներն արժանացան նաեւ հատուկ մրցանակների:

Եվրոպական դեմք- Բետտի Դեմիրյան

Ամենահայեցի դեմք-Նանե Նավոյան

Լավագույն քայլք-Անի Հարությունյան

Ֆոտոմոդել- Ալվինա Գալոյան

Լավագույն Տաղանդ- Լաուրա Այվազյան

Stars Factory ապագա – Անգելինա Թադևոսյան

Մրցակցությունն այնքան թեժ էր, որ ժյուրիների կարծիքները շատ դեպքերում կիսվել են. մի հորիզոնականը բաժին հասավ մի քանիսին:

4-9 տարեկան աղջիկներ՝ 

Երրորդ հորիզոնական-Մարիա Շահինյան, Մանե Վարդանյան

 

Երկրորդ հորիզոնական-Դիանա Բարսեղյան, Կամիլա Պատվականյան

 

Առաջին հորիզոնական-Միլենա Սարգսյան

4-9 տարեկան տղաներ՝

Երրորդ հորիզոնական-Կամո Ջամալյան

Երկրորդ հորիզոնական-Նարեկ Հովհաննիսյան, Արամե Սողոմոնյան

Առաջին հորիզոնական-Հայկ Մարգարյան

10-13 տարեկան աղջիկներ՝

Երրորդ հորիզոնական- Եվա Կարապետյան, Ժասմին Օհանյան

Երկրորդ հորիզոնական-Մարիա Բեգլարյան, Լիանա Ալեքսանյան, Ստելլա Պետրոսյան

Առաջին հորիզոնական-Սուսաննա Պողոսյան, Գայանե Մկրտչյան

10-13 տարեկանների տղաներ՝

Աբրահամ Սողոմոնյան

14-18 տարեկան աղջիկներ՝

Երրորդ հորիզոնական-Եվա Չանդոյան

Երկրորդ հորիզոնական- Միլենա Լագզյան, Արինա Ալեքսանյան

Առաջին հորիզոնական՝ Անի Հարությունյան

Տղաներ-Ալբերտ և Սամվել Հայրապետյաններ

Առաջին տեղը գրաված մասնակիցները ստացել եձն մասնակցության հնարավորություն միջազգային մրցույթի՝ անվճար կեցության հնարավորությամբ:

Լավագույն՝ «Գրան պրի» մրցանակի հարցում եւս կարծիքները կիսվել էին եւ երկու մասնակից արժանացան այդ տիտղոսին՝ ստանալով «Աստերա» ընկերության կողմից ավիատոմս դեպի միջազգային մրցույթ:

Նրանք էին՝  Ջեսիկա Գևորգյանը եւ

Սուսաննա Հովհաննիսյանը:

 

 

 

Մինչեւ գալա-համերգի օրը արդեն տեղի էր ունեցել տաղանդի փուլըւ, որի ժամանակ մասնակիցները երգել, պարել անգամ ասմունքել էին: Գալա համերգին հանդես եկան լավագույն 10-ը:

 

 

 

 

 

 

 

 

 

 

Մասնակիցներից ոչ պակաս հուզված էին նաեւ ժյուրիի անդամները: Այդ օրն իրենց պրոֆեսիոնալ աչքով մասնակիցներին գնահատում էին՝  Ճապոնիայից ժամանած Դիանա Հաննա,  Miss Super Globe / Junior Model International մրցույթների հիմնադիր եւ գործադիր տնօրեն Առուն Ռատնա Արուն Ռատնա, “Stars Factory”-ի հիմնադիր, միջազգային կարգի դատավոր Սուսաննա Բուդաղյան, “Stars Factory”-ի հիմնադիր/երգչուհի  Մարիաննա Հովհաննիսյան, երգչուհի Լայանա,  մոդել Լանա Ասատրյան, AH Collection բրենդի հիմնադիր դիզայներ Աննա Հարությունյան,  “Astera” տուրիստական գործակալության հիմնադիր տնօրեն Նատալիա Բունիաթյան, ռեժիսոր, դերասան Արսեն Գրիգորյան:

 

 

Miss Super Globe / Junior Model International մրցույթների հիմնադիր եւ գործադիր տնօրեն Առուն Ռատնան իր ելույթում նշեց, թե հայ մոդելներն իսկապես ուժեղ են ինչպես Հայաստանում, այնպես էլ Հայաստանից դուրս՝ միջազգային մրցույթներում եւ Հայաստան են վերադառնում բազմաթիվ մրցանակներով: Արդեն ArmLur.am-ի հետ զրույցում Առուն Ռատնան նշեց. «Մրցույթն իսկապես գեղեցիկ էր.. Եվ ինձ համար այնքան դժվար էր հաղթողներին որոշել յուրաքանչյուր տարիքային կատեգորիայում: Մասնակիցների մեծամասնությունը զարմանալի էր… և լավագույնը իրենց ոճով»:

Հատուկ «Հայաստանի Դեմքը 2022» մոդելային մրցույթին որպես ժյուրիի անդամ ներկա լինելու համար Ճապոնիայից Հայաստան էր ժամանել Դիանա Հանան: Նա մեզ հետ զրույցում նշեց. «Ես ժյուրիի անդամ լինելու փորձ ունեի։ Ես նստած էի կենտրոնում, այնպես որ ես ժպտացի և փորձեցի ստիպել նրանց հանգստանալ որպես ժյուրի անդամ և որպես ընկեր: Ամեն ինչ շատ տպավորիչ էր:  Ես ոգևորված էին այն էներգետիկայից, որ տիրում էր դահլիճում»:

Իսկ ահա Լայանան մեզ հետ զրույցում նկատեց, որ իր ֆավորիտներն ու մրցույթին անվանակարգերի արժանացածները համընկել են: «Շատ խիստ չեմ դատել: Ես շատ հուզված էի ինքս եւ փորձել են մաքսիմալ բարձր գնահատել: Ես ինձ համար ֆավորիտներ ունեի եւ ընտրել եմ իմ ճաշակով: Շատ լավ էր, որ մի քանի օրինակ երրորդ հորիզոնականի հնարավորություն ունեցան արժանանալ մի քանի մասնակից, անգամ Գրան պրի մրցանակի երկու հոգի արժանացավ»:

 

 

Հավելենք, որ հաղթող մասնակիցները օգոստոս եւ հոկտեմբեր ամիսներին մի քանի միջազգային մրցույթների կմասնակցեն:

 

 

 

Հայկական ավանդական տարազը ներկայացնելու ժամանակ պատանիները բեմադրեցին հայկական ավանդական հարսանիք:

 

 

 

 

 

 

 

 

 

 

 

 

 

 

 

 

 

 

 

Այնուհետև բոլոր տարիքային խմբերում մասնակիցները հանդես եկան տոնական հագուստներով:

 

 

 

 

 

 

 

 

 

 

 

 

 

 

 

 

 

 

 

 

 

 

 

 




Լրահոս