Հայաստանի մասնակիցների ելույթը` «Մանկական Եվրատեսիլ-2016»-ում (տեսանյութ)

ՀԵՏԵՎԵՔ ՄԵԶ Telegram-ՈՒՄ

Մալթայում ընթանում է «Մանկական Եվրատեսիլ-2016» երգի մրցույթը, որտեղ արդեն ելույթ են ունեցել մրցույթի հայ պատվիրակները՝ Անահիտ Ադամյանն ու Մերի Վարդանյանը: Նրանք հանդես եկան 2-րդ համարի ներքո՝ ներկայացնելով  Ավետ Բարսեղյանի և Նիկ Էգիբյանի հեղինակած «Տարբեր» երգը:

Տեղեկացնենք, որ այս տարի մրցույթին մասնակցում են 17 երկրների ներկայացուցիչներ: Այդ երկրներն են` Իռլանդիան, Ալբանիան, Ռուսաստանը, Մալթան, Բուլղարիան, Մակեդոնիան, Լեհաստանը, Բելառուսը, Ուկրաինան, Իտալիան, Սերբիան, Իսրաելը, Ավստրիան, Հոլանդիան, Կիպրոսը, Վրաստանը և Հայաստանը:




Լրահոս