Հետաքրքրիր սյուրպրիզներ կլինեն. Խաչատուր Քոքոբելյանը` ընտրություններին մասնակցելու մասին (տեսանյութ)

ՀԵՏԵՎԵՔ ՄԵԶ Telegram-ՈՒՄ

Մենք հանուն միավորման միավորում չենք պատկերացնում: ArmLur.am-ի հետ զրույցում, խոսելով առաջիկա խորհրդարանական ընտրություններին «Ազատ դեմոկրատներ» կուսակցության մասնակցության մասին, նշեց կուսակցության ղեկավար, ԱԺ պատգամավոր Խաչատուր Քոքոբելյանը:

«Երկու սցենար կարող է լինել, մեկը ընդդիմության միավորում, օրինակ, որ հայտարարվում է իշխանափոխության սցենարով: Բանակցությունների հիմնական մեխը պետք է լինեն գաղափարական մոտեցումները», – նշեց նա:

Քոքոբելյանը հայտնեց, որ իրենք առաջիկայում կհայտարարեն, թե ինչպիսի ցուցակով են պատկերացնում: «Հետաքրքրիր սյուրպրիզներ կլինեն, որովհետև կան անհատներ, որոնք հասարակության լայն  շրջանակներին հայտնի չեն, բայց ավելի պակաս ազատական չեն, քան այն ազատականները, որոնք քաղաքական դաշտում հայտնի են», – հավելեց նա:

Մանրամասները` ArmLur.am-ի տեսանյութում:

Նաիրա Հովհաննիսյան, Հովսեփ Հովսեփյան




Լրահոս