«Թվային տեխոլոգիաների հետ աշխատելու հմտություններ երիտասարդների համար» ծրագրի մասնակիցները ստացան վկայականներ Beeline-ից և ՍՕՍ Հայաստան–ից

ՀԵՏԵՎԵՔ ՄԵԶ Telegram-ՈՒՄ

22 նոյեմբերի, 2016 թ., Երևան. Հայաստանում Beeline-ի Գլխավոր տնօրեն Անդրեյ Պյատախինը և ՍՕՍ Մանկական Գյուղեր հայկական բարեգործական հիմնադրամի ազգային տնօրեն Աշոտ Քոչարյանը հանձնեցին վկայականներ «Թվային տեխոլոգիաների հետ աշխատելու հմտություններ երիտասարդների համար» ծրագրի մասնակիցներին։

Ծրագրի նպատակն է մարզերի երիտասարդներին հնարավորություն ընձեռել ձեռք բերել գիտելիքներ ժամանակակից տեխնոլոգիաների և դրանց զարգացման միտումների վերաբերյալ, ինչպես նաև աջակցել երիտասարդներին մասնագիտական կողմնորոշման հարցում: Ծրագրի շրջանակում Իջևանում բացվել է համակարգչային լսարան, որտեղ երիտասարդները ուսումնասիրում են վեբ և գրաֆիկական դիզայն:

Հայաստանում Beeline-ի Գլխավոր տնօրեն Անդրեյ Պյատախինը հանդիպեց ծրագրի երիտասարդ մասնակիցներին և հանձնեց վկայականներ։ Ընդհանուր առմամբ 14-21 տարեկան 45 երիտասարդ տղաներ ու աղջիկներ արդեն իսկ ավարտել են եռամսյա դասընթացները: Ներկայումս իրականացվում է դասընթացի վերջին փուլը, որում ընդգրկված են ևս 21 երիտասարդներ:

«Beeline-ը, որպես երկրի առաջատար կապի օպերատոր, մեծապես կարևորում է տեղեկատվական տեխնոլոգիների վերաբերյալ գիտելիքների զարգացմանն ուղղված ծրագրերը՝ հատկապես երիտասարդների շրջանում: «ՍՕՍ մանկական գյուղեր» բարեգործական հիմնադրամի հետ այս համատեղ ծրագրի շնորհիվ Տավուշի մարզի երիտասարդները հնարավորություն կստանան ձեռք բերելու նոր տեխնոլոգիական գիտելիքներ և հմտություններ, որոնք օգտակար կլինեն նրանց ուսման մեջ ու աշխատանքում և կօգնեն կառուցել իրենց ապագան` դարձնելով կյանքն ավելի լավը», – նշեց Հայաստանում Beeline-ի Գլխավոր տնօրեն Անդրեյ Պյատախինը։

«Պետք է նշեմ, որ ծրագրի մեկնարկին որոշակի մտավախություն կար, որ դասընթացների ավարտից հետո մասնակիցները հնարավորություն չեն ունենա կիրառելու իրենց ստացած գիտելիքները շուկայի հագեցածության պատճառով, սակայն այսօր կարող ենք փաստել, որ նրանցից ոմանք արդեն սկսել են դիզայների իրենց աշխատանքային ուղին՝ թեկուզ փոքր, բայց հաստատուն քայլերով: Այսպիսով, կարող ենք վստահաբար ասել, որ ծրագիրը լուծում է իր առջև դրված խնդիրները»,- ասաց «ՍՕՍ Մանկական Գյուղեր» հայկական բարեգործական հիմնադրամի ազգային տնօրեն Աշոտ Քոչարյանը։

Նշենք, որ «Վեբ դիզայնի և գրաֆիկական դիզայնի ուսուցում» դասընթացներն իրականացվելու են մեկ տարվա ընթացքում, չորս փուլով: Ծրագրին մասնակցում են սոցիալապես խոցելի ընտանիքներից ընտրված երիտասարդներ:

* * *
ՍՕՍ Մանկական Գյուղեր» միջազգային բարեգործական հիմնադրամը գործում է աշխարհի 136 երկրներում ներառյալ Հայաստանում ապապհովելով և պաշտպանելով երեխայի ընտանեկան միջավայրում հասակ առնելու իրավունքը: Կազմակերպությունն իր առաքելության իրականացման շրջանակներում ակտիվորեն համագործակցում է պետական հաստատությունների, քաղաքացիական հասարակության կառույցների և մասնավոր սեկտորի հետ:

* * *

«ԱրմենՏել» ՓԲԸ-ն (Beeline ապրանքանիշ) հանդիսանում է «ՎիմպելԿոմ» ընկերությունների խմբի մի մասը: «ՎիմպելԿոմ»-ը հանդիսանում է աշխարհի խոշորագույն ինտեգրված օպերատորներից մեկը, որը գործում է աշխարհի 14 երկրում, իսկ գլխամասային գրասենյակը գտնվում է Ամստերդամում: Ընկերությունների խումբն ընդգրկում է մի շարք հեռահաղորդակցության ընկերություններ, որոնք մատուցում են ինչպես անլար և ամրակցված կապի տեխնոլոգիաների լայն շրջանակի վրա հիմնված ձայնային կապի ու տվյալների հաղորդման, այնպես էլ լայնաշերտ ինտերնետ հասանելիության ծառայություններ ավելի քան 200 մլն. բաժանորդների Ռուսաստանում, Ուկրաինայում, Ղազախստանում, Ուզբեկստանում, Տաջիկստանում, Հայաստանում, Վրաստանում, Ղրղզստանում, Լաոսում, Ալժիրում, Բանգլադեշում, Պակիստանում, Զիմբաբվեում, Իտալիայում: «ՎիմպելԿոմ» խմբի ընկերությունները ծառայություններ են մատուցում «Beeline», «Киевстар», «Wind», «Infostrada», «Mobilink», «Banglalink», «Telecel» և «Djezzy» ապրանքանիշերի ներքո: “ՎիմպելԿոմ”-ի բաժնետոմսերը շրջանառվում են NASDAQ բորսայում VIP նշումով: Մանրամասներին կարելի է ծանոթանալ www.vimpelcom.com կայքում:

Մանրամասն տեղեկությունների համար դիմել`

Հասարակայնության հետ կապերի ծառայություն`
Տաթև Այրումյան Գրիգորի Յուրին
+ 37410 549488 + 37410 28 60 82
[email protected] [email protected]

unnamed




Լրահոս