
Դորտմունդի «Բորուսիա»-ի կիսապաշտպան Մարկո Ռոյսը մեկնաբանել է ակումբի հաղթանակը Չեմպիոնների լիգայի «Լեգիա»-ի դեմ խաղում (8:4):
«Ես շատ երջանիկ էի, որ վերադարձա մեկնարկային կազմ: Շատ ուրախ էի թիմին օգնելու համար: Հենց այսպես էի ես պատկերացում իմ վերադարձը: Ես շատ աշխատում էի դրա համար: Առավել ուրախ էի մեր հաղթանակի և նրա համար, որ ես դրանում իմ ավանդն ունեցա: Դա ինձ համար կարևոր քայլ էր», –նշել է Ռոյսը: