Մինչև հաջորդ տարվա ապրիլին կայանալիք ընտրությունները կառավարությունը ներկայացնելու է գույքահարկի վերաբերյալ նոր մոտեցումներ: Այս մասին օրեր աաջ ԱԺ-ում լրագրողների հետ զրույցում հայտարարեց էլ ՀՀ փոխվարչապետ, միջազգային տնտեսական ինտեգրման և բարեփոխումների նախարար Վաչե Գաբրիելյանը: Նա նշեց, թե այժմ, աշխատում են գույքահարկի փոփոխության վրա և կներկայացնեն մոտ ամիսներին, իսկ փոխվարչապետի խոսքով, դա վերաբերելու է գույքահարկի բարձրացմանը:
Ներկայացնենք, թե ինչ շինությունների վրա է տարածվում գույքահարկն ու որքան է այն կազմում: Գույքահարկով հարկվող օբյեկտներ են հանդիսանում`
1) բնակելի նշանակության շինությունները, այդ թվում՝
ա) անհատական բնակելի տունը
բ) բնակարանը,
գ) այգետնակը (ամառանոցը),
2) բազմաբնակարան բնակելի շենքը,
3) բազմաբնակարան շենքի ոչ բնակելի տարածքը,
4) ավտոտնակը,
5) հասարակական նշանակության շինությունը,
6) արտադրական նշանակության շինությունը,
7) Հայաստանի Հանրապետության կառավարության սահմանած կարգով բնութագրվող անավարտ (կիսակառույց) շինությունները.
8) Հայաստանի Հանրապետության օրենսդրության համաձայն նոր կառուցված, ձեռք բերված եւ անշարժ գույքի կադաստր վարող լիազոր մարմնի կողմից հաշվառված ու գնահատված՝ սույն հոդվածի 1-ին մասում նշված այն շինությունները, որոնք դեռեւս չեն ստացել իրավունքների պետական գրանցում:
2. Փոխադրամիջոցները, այդ թվում՝
1) ավտոմոբիլային տրանսպորտի միջոցը.
2) ջրային փոխադրամիջոցը.
3) մոտոցիկլետը:
Այժմ ներկայացնենք շինությունների գույքահարկի դրույքաչափերը`
մինչեւ 3 մլն դրամը ներառյալ | հարկման բազայի 0 տոկոսը |
3 մլն դրամից մինչեւ 10 մլն դրամը ներառյալ | 100 դրամ՝ գումարած հարկման բազայի 3 մլն դրամը գերազանցող գումարի 0.1 տոկոսը |
10 մլն դրամից մինչեւ 20 մլն դրամը ներառյալ | դրամ՝ գումարած հարկման բազայի 10 մլն դրամը գերազանցող մասի 0.2 տոկոսը |
20 մլն դրամից մինչեւ 30 մլն դրամը ներառյալ | դրամ՝ գումարած հարկման բազայի 20 մլն դրամը գերազանցող մասի 0.4 տոկոսը |
30 մլն դրամից մինչեւ 40 մլն դրամը ներառյալ | դրամ՝ գումարած հարկման բազայի 30 մլն դրամը գերազանցող մասի 0.6 տոկոսը |
40 մլն դրամից ավելի | դրամ՝ գումարած հարկման բազայի 40 մլն դրամը գերազանցող մասի 1.0 տոկոսը |
Ավտոմոբիլային տրանսպորտի միջոցների համար գույքահարկը հաշվարկվում է հետևյալ տարեկան դրույքաչափերով`
1) մինչև 10 նստատեղ ունեցող մարդատար ավտոմեքենաների համար, եթե հարկման բազան` – 1-ից 120 ձիաուժ է, ապա յուրաքանչյուր ձիաուժի դիմաց` 200 դրամ, – 121-ից 250 ձիաուժ է, ապա յուրաքանչյուր ձիաուժի դիմաց` 300 դրամ, ինչպես նաև 150 ձիաուժը գերազանցող յուրաքանչյուր մեկ ձիաուժի համար լրացուցիչ` 1000 դրամ, – 251 և ավելի ձիաուժ է, ապա յուրաքանչյուր ձիաուժի դիմաց` 500 դրամ, ինչպես նաև 150 ձիաուժը գերազանցող յուրաքանչյուր մեկ ձիաուժի համար լրացուցիչ` 1000 դրամ.
2) 10 և ավելի նստատեղ ունեցող մարդատար ավտոմեքենաների և բեռնատար (բեռնաուղևորատար) ավտոմեքենաների համար, եթե հարկման բազան` – 1-ից 200 ձիաուժ է, ապա յուրաքանչյուր ձիաուժի դիմաց` 100 դրամ, – 201 և ավելի ձիաուժ է, ապա յուրաքանչյուր ձիաուժի դիմաց` 200 դրամ: