ՏԵՍԱՆՅՈՒԹ․ 42 անգամ բարձրանում է անշարժ գույքի միասնական հարկը. նոր թանկացումներ

ՀԵՏԵՎԵՔ ՄԵԶ Telegram-ՈՒՄ

2020-ի հունվարի 1-ից ուժի մեջ է մտել Հարկային նոր օրենսգիրքը, որով գույքի եւ հողի հարկը միավորվում են, դառնում է միատեսակ հարկ՝ անշարժ գույքի միասնական հարկ, որի դրույքաչափը տասնապատիկ անգամներ ավելացել է: Այսինքն՝ մարդիկ, ովքեր ունեն տուն կամ հողամաս, պետք է ավելի շատ վճարեն պետությանը:
ArmLur.am-ը երկու օրինակով կփորձի ներկայացնել իրավիճակը: Օրինակ՝ հասարակական-քաղաքական գործիչ Էդգար Ղազայանի Ջերմուկում գտնվող տունը, որի արժեքը չի գերազանցում 5 մլն դրամը, մինչ օրս չի հարկվել: Պետությունը սահմանել էր, որ մինչեւ 5 մլն դրամ կադաստրային արժեքով գույքը չի հարկվում: Իսկ 2020-ի հունվարի 1-ից ուժի մեջ մտած օրենքով՝ բոլորը անխտիր հարկվում են: Եւ Ղազարյանի Ջերմուկի բնակարանը, որի համար զերո դրամ հարկ էր վճարում, հիմա վճարելու է 4580 դրամ:

Կոնկրետ մի հողակտորի հարկը, որը մինչեւ 2020 թվականը 3485 դրամ էր, այս տարի՝ 2024-ին դառնում է 75 221 դրամ, իսկ 2026-ին՝ 152. 440 դրամ: Այսինքն՝ հարկը բարձրանալու է 42 անգամ:

Եւ ստացվում է, որ Երեւանի կենտրոնում ժառանգություն ստացած անշարժ գույքը, կամ թանկարժեք գույքը, որը որեւէ քաղաքացի իր ունևոր հարազատից ժառանգություն է ստացել, պետք է «պատժվի,»՝ վճարելով ավելի թանկ: Ոչ թե թանկացումը վճարելու է գույքը նոր գնած սեփականատերը, այլ՝ պապական ժառանգություն ստացած տերը՝ անշարժ գույքի միասնական հարկի բարձրացման պատճառով: Ահա թե ինչպես է Նիկոլ Փաշինյանը կեղեքում ՀՀ հպարտ քաղաքացիներին:

Ի դեպ, դուք կարող եք www.e-cadastre.am կայքում մուտքագրել ձեր ունեցած սեփականության վկայականի կոդը եւ նայել, թե 2020-2026 թվականներին որքան է ավելանալու ձեր գույքահարկը:

Հ. Գ. Երբ նոր էր ընդունվել այս օրենքը, բազմաթիվ երեւանցիներ տարբեր բողոքի ակցիաներ կազմակերպեցին, սակայն անօգուտ: Կեղեքումը սկսվել է:




Լրահոս